«Լոմով հարվածել են բժշկի գլխին, քիթն են ջարդել». մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից
ՀասարակությունՀիվանդին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո է միջադեպը տեղի ունեցել։ Հիվանդ կնոջ ամուսինն ու տղան խմած են եղել, բժշկին ծեծել են։ Չեմ կարող ասել, թե էդ ինչ «վատություն» է արել բժիշկը, որ որոշել են ծեծել։ Լոմով հարվածել են բժշկի գլխին, քիթն են ջարդել, իսկ վարորդը նորմալ վիճակում է, նա հիվանդանոցում հետազոտվելուց հետո ոստիկանություն է ներկայացել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր շտապօգնության բժշկի եւ վարորդի նկատմամբ տեղի ունեցած բռնությանը: