Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Ի՞նչ են գուժում 6 կետանոց «առաջարկները». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից ի վեր իշխանությունները հայտարարում են, թե ժողովրդից մանդատ են ստացել խաղաղության դարաշրջան բացելու և խաղաղության օրակարգ որդեգրելու համար։ Իհարկե, բոլոր քաղաքացիներն էլ վերջնական խաղաղություն են ցանկանում, ինչը կարող է ամրագրվել միայն խաղաղության մասին պայմանագրով, այստեղ երկու կարծիք չի կարող լինել:

Առնվազն հոգեպես շեղված պետք է լինես խաղաղություն չցանկանալու համար: Սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններ է նախատեսելու այդ «խաղաղությունը» հայության համար։ Օրինակ՝ Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ իր համար խաղաղությունը նշանակում է Հայաստանի կողմից աստիճանական զիջումների շարք և սուբյեկտայնության կորուստ։ Այդ տրամաբանության ներքո էլ Բաքուն հրապարակային հայտարարեց, որ խաղաղության բանակցությունների հիմքում դրվելու են իր կողմից ներկայացված 5 կետանոց առաջարկները։

Ապա ՀՀ իշխանությունների կողմից ազդակներ հղվեցին Ադրբեջանին, թե 5 կետերից բաղկացած առաջարկների մեջ անընդունելի ոչինչ չկա։ Սակայն հայ հանրության համար տևական ժամանակ անհայտ էր՝ խաղաղության համար բանակցությունների ընթացքը միայն Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի շրջանակներում է լինելո՞ւ, թե՞ ի հակադրություն ադրբեջանական առաջարկների, հայկական կողմը ևս իր առաջարկներն է ներկայացնելու։

Վերջապես, այս հարցում քաղաքացիների ու քաղաքական շրջանակների մտահոգությունների խորացմանը զուգահեռ, իշխանության ներկայացուցիչները ստիպված եղան խոստովանել, որ Հայաստանն իր հերթին 6 առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին, սակայն սկզբնական շրջանում չհամարձակվեցին միանգամից բացահայտել դրա բովանդակությունը և ներկայացնել հանրության դատին։ Միայն որոշ ժամանակ անց ստիպված եղան լույս սփռել հայկական կողմի 6 կետանոց առաջարկների բովանդակության վրա, որոնց նույնիսկ ամենաթռուցիկ ուսումնասիրությունը շատերին հիմք տվեց նշելու, որ այդ «առաջարկներն» ընդամենը ձևական բնույթ ունեն և չեն բխում հայկական կողմի կենսական շահերից։ Օրինակ՝ առաջարկների 1-ին կետում նշված է՝ «մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք»։ Այս ձևակերպումն ինքնին զավեշտալի է, քանի որ զուտ արձանագրում է, և դրանում որևէ առաջարկ չկա։ Կամ՝ 6-րդ կետում նշվում է, թե համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Այս կետում ևս որևէ առաջարկ չկա. ուղղակի նշել, թե դիմել ենք Մինսկի խմբին, դեռևս ոչինչ չի նշանակում։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իրենց համար միևնույնն է՝ Հայաստանը կդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտին, թե ոչ. իրենք համանախագահներին «թոշակի են ուղարկելու»։ 6 կետանոց «առաջարկներում» որևէ խոսք չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կամ «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին, որի մասին նախընտրում էր խոսել Փաշինյանն իր տարբեր հարցազրույցներում, այլ անորոշ կերպով նշվում է Արցախի վերջնական կարգավիճակի որոշման մասին։ Տպավորություն է առաջանում, թե այդպիսով ՀՀ իշխանությունները հիմքեր են ստեղծում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար և միջազգային մակարդակով ցույց են տալիս, թե ընդունում են հակառակորդի պահանջները։ Այնինչ, անցյալ տարի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը խոստանում էր իրացնել Արցախի ինքնորոշման իրավունքը։

Հայկական կողմի առաջարկներում որևէ խոսք չկա Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքը դուրս բերելու և Արցախի՝ օկուպացված տարածքների, մասնավորապես Շուշիի և Հադրութի վերադարձման մասին։ Միևնույն ժամանակ, 5-րդ կետում նշված է, որ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։ Եթե տվյալ պահին հայկական կողմը պատրաստ է բանակցությունների, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց պահանջները հայկական կողմն ընդունում է և առարկություններ չունի։ Մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ բանակցությունների սկսման համար Հայաստանը որևէ նախապայման չի դնում, ինչպիսին կարող էր լիներ, օրինակ՝ ռազմագերիների վերադարձը։

Կարճ ասած՝ հայկական կողմի համար այդ առաջարկներում ոչ մի կենսական հարցի բովանդակային անդրադարձ չկա, դրա համար էլ թշնամական երկրից հեգնել էին, թե, ըստ էության, դրանք առաջարկներ էլ չեն։ Շատ ցավալի է, որ այսպիսի առաջարկներով ՀՀ իշխանությունները արձանագրում են, թե հակառակորդը կարող է լինել միայն պահանջներ ներկայացնողի դերում, իսկ հայկական կողմը՝ համակերպվողի։ Եվ եթե այսպիսի մոտեցմամբ իշխանությունները գնան բանակցությունների, ապա շատ մեծ վտանգ կա, որ շատ շուտով ականատես կլինենք հաջորդ կապիտուլ յացիային՝ արդեն դիվանագիտական հարթակում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը