Ռուսական կողմը հայտարարել է, որ «Ազովի» գունդը հանձնվել է առանց նախապայմանների (տեսանյութ)
ՄիջազգայինՄարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ստորաբաժանման զինյալները հանձնվել են ռուսական կողմին առանց պայմանների։ Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Ռուս դիվանագետը մեկնաբանել է The New York Times-ի հրապարակումը, որը պնդում է, որ «Ուկրաինան ավարտել է իր մարտական առաքելությունը Մարիուպոլում», իսկ զինվորականները «տարհանվել են, ինչը նշանավորել է մարտերի ավարտը» Ազովստալում։ «Ես չգիտեի, որ կան այդքան շատ միջոցներ անգլերենով պարզ հաղորդագրություն փոխանցելու համար. «Ազովի» ստորաբաժանման «նացիստները» անվերապահորեն հանձնվեցին»,- անգլերեն ասել է Պոլյանսկին:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ստորաբաժանման զինյալների և ուկրաինացի զինծառայողների հանձնման մեկնարկի մասին, օրվա ընթացքում նրանք վայր են դրել զենքերը և դուրս են եկել՝ 265 գրոհային, այդ թվում 51-ը՝ ծանր վիրավոր: