ԱՀԿ֊ն հատուկ խորհրդակցություն է հրավիրել նոր վիրուսի բռնկման պատճառով
ՀասարակությունՄեծ Բրիտանիայում «Կապիկի ջրծաղիկի» բռնկումը կրկնապատկվել է․ Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն այսօր հաստատել է ևս 11 դեպքի հայտնաբերման մասին: Երեկ արձանագրվել է երկու դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով ինի, սակայն առողջապահական մարմիններն ասում են, որ այդ թիվը կրկնապատկվել է այսօր՝ հանգեցնելով մտավախությունների, որ վիրուսը տարածվում է երկրով մեկ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս առիթով հրավիրել է առաջատար փորձագետների խումբ արտակարգ հանդիպման համար՝ քննարկելու նոր բռնկումը, գրում է The Telegraph-ը:
Ենթադրվում է, որ խոսակցության հիմնական թեման կլինի այն, թե ինչպես է տարածվում վիրուսը, գեյերի և բիսեքսուալ տղամարդկանց մոտ անսովոր բարձր տարածվածությունը, ինչպես նաև պատվաստումների իրավիճակը: