Բելառուսը հայտնել է ուկրաինացի դիվերսանտների ներխուժման մասին
ՄիջազգայինՈւկրաինայի Զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբերը մտնում են Բելառուսի տարածք, հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, փոխանցում է Комсомольская правда-ն:
«Ինժեներական սարքավորումների տեղակայում է ընթանում ուկրաինա-բելառուսական սահմանի երկայնքով, ականապատում, դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններ, այդ թվում՝ բելառուսական տարածք ներխուժմամբ»,- հայտնել է վերջինս բելառուսական հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ այժմ ուկրաինացի զինվորականների խմբավորումը հաշվարկվում է 10500 մարդ Ռովենսկի ուղղությամբ եւ 4500 մարդ Չերնիգովսկի ուղղությամբ, իսկ Կիեւի ուղղությամբ՝ ավելի քան 5500: