Մահացել է դերասան Արամ Մանուկյանի կինը
LifestyleՄահացել է դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը: Այդ մասին հայտնում են նրանց մտերիմները սոցիալական ցանցերի իրենց էջերում:
Պարուհի Աննա Քալաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, հարազատներ, ցավով հայտնում ենք մեր սիրելի Լիանայի անժամանակ մահվան լուրը: Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 25-ին Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00 – 20:00 Հուղարկավորությունը կկատարվի մայիսի 26-ին` ժամը 13:00 – 14:00 Զոլեր սգո սրահից Հասցե:(Գրիգոր Հասրաթյան 25/3) Շահումյանի գերեզմանում»:
Ըստ մեկնաբանությունների՝ Լիանան վթարից է մահացել: