ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումների փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գործընկերները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն փոխզիջման գնալ Թուրքիայի հետ դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հարցում, հնարավոր չի լինի պարզապես անտեսել Անկարայի մտահոգությունները, ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Ակնհայտ է, որ անհնար կլինի պարզապես մերժել թուրքական մտահոգությունները ո՛չ Բրյուսելում, ո՛չ Ստոկհոլմում, ո՛չ Հելսինկիում: Չեմ կարծում, որ Անկարային կարելի է համոզել միայն ՆԱՏՕ-ի համերաշխության մասին փաստարկի միջոցով»,- ասել է Գրուշկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՆԱՏՕ-ն պետք է որոշ փոխզիջումներ փնտրի, որոնք կհամապատասխանեն Անկարայում ձեւակերպված շահերին ու դիրքորոշումներին, նշել է Գրուշկոն։