Նեպալում մարդատար ինքնաթիռ է անհետացել
Հասարակություն Նեպալի երկնքում մարդատար ինքնաթիռ է անհետացել։Ինքնաթիռում եղել է 19 ուղևոր և անձնակազմի 3 անդամ, հայտնում է Asian News International-ը։
Հրատարակության տվյալներով՝ Tara Air ավիաընկերության ինքնաթիռը զբոսաշրջային Պոխարա քաղաքից թռչում էր Ջոմսոմ։
Վերջին անգամ ինքնաթիռը տեսել են Դհուլագիրի լեռան ուղղությամբ թռչելիս: