Չեխիան 152 միլիոն դոլարի ռազմամթերք է ուղարկել Ուկրաինա
ՄիջազգայինՉեխիայի կառավարությունը մինչ այժմ ավելի քան 3,5 միլիարդ կրոն (մոտ 152,1 միլիոն դոլար) ռազմամթերք է ուղարկել Ուկրաինա և պատրաստվում է նոր մատակարարումների, կիրակի օրը հաղորդել է České noviny առցանց հրատարակությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովային։
«Չեխիան մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է ավելի քան 3,5 միլիարդ կրոնի ռազմական նյութեր: Մոտ ապագայում մենք կառավարությանը կառաջարկենք նոր առաքումներ կատարել Ուկրաինա՝ 600-700 միլիոն կրոն արժողությամբ (մոտ 26-30 միլիոն դոլար)»,- ռազմական գերատեսչության ղեկավարին մեջբերում է հրատարակությունը։
Միաժամանակ, Չեռնոխովան հաստատել է, որ Չեխիան մատակարարումներ է անում Ուկրաինային, այդ թվում՝ ծանր զինտեխնիկա։