ԵԱ-Երևան․ Արթուր Բազեյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ
ՍպորտԵրևանում ընթացող բռնցքամարտի առաջնությունում ընթանում են կիսաեզրափակիչի մենամարտերը։
Հայաստանի հավաքականի անդամ ՝ Արթուր Բազեյանը երկրորդ անընդմեջ հաղթանակ է տոնում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Կիսաեզրափակիչում Արթուր Բազեյանի (57 կգ) մրցակիցը Բուլղարիայից Խավիեր Դիաս Իբանեսն էր։ Հայ բռնցքամարտիկը առավելության հասավ Իբանեսի նկատմամբ 3:2 հաշվով։
Ցերեկային մրցահերթում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ տոնեց լեհ բռնցքամարտիկի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։
Ժամը 18։00-ից սկսած ԵԱ-ում իրենց մենամարտերը կանցկացնեն ևս 2 հայ բռնցքամարտիկ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշայի Հովհաննես Բաչկովը կմրցի Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչի հետ։ Նարեկ Մանասյանի երրորդ մրցակիցը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կլինի իսպանացի Էնմանուել Պլա Ռեյեսը։