Ի՞նչ է սպասվում մինչև հունիսի 3-ը. Փաշինյանը մարզերում գրեթե ոստիկան չի թողել. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ԱԺ վերադառնալ բացառապես սեփական օրակարգով, այլ ոչ թե իշխանության կողմից ներկայացված՝ ՀՀ շահերի ու ներկայիս իրավիճակի հետ ոչ մի աղերս չունեցող արհեստական ու անբովանդակ օրակարգերով։ Ընդդիմության՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունն իրավունքի ուժով նախատեսվում է անցկացնել հունիսի 3-ին ժամը 16.00-ին: Օրակարգում մեկ հարց է՝ «Հայ-ադրբեջանական և հայթուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու հիշյալ նիստին:
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այդ օրվան բավական հիմնավոր են պատրաստվում։ Ավելին, թեպետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում սարկազմով ասել էր, թե պետք է ընդդիմությանը «առանձնապես չխանգարել, որ «մինչև քոքը մաշեն»», այդուամենայնիվ, նա լրջորեն անհանգստացած է, որ դիմադրության շարժումը բացարձակ չի «մաշվում», ինչի վկայությունն էին նաև երեկվա ակցիաներն ու ոստիկանության խայտառակ, բռնի, անմարդկային գործողությունները: Ըստ այդմ, իշխանական ուժի մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մտադիր է մինչև հունիսի 3-ն «ազատել» Ֆրանսիայի հրապարակը, հավաքել բոլոր վրանները, ինչ գնով էլ լինի: Մենք տեղեկություններ ունենք նաև, որ նա իր այդ որոշման մասին արդեն նախապես տեղեկացրել է ՀՀում հավատարմագրված «արևմտյան» դեսպաններին՝ նշելով, որ պատրաստվում է ընդհուպ շատ կոշտ միջոցներ ձեռնարկել։
Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Երևանում է կուտակել իր միակ հենարան մնացած ոստիկանների ահռելի խմբաքանակ, ընդ որում՝ նաև բոլոր մարզերից: Դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով: Մեզ տեղեկություններ են հասնում, որ մարզերից ոստիկանական նորանոր խմբեր են բերվում, ինչի արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր մարզային աղբյուրները, տեղերում հատուկենտ ոստիկաններ են մնացել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում