Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


Անգամ ամենահուսահատ ու անելանելի թվացող վիճակներում ելքեր ու լուծումներ կան. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Փիլիսոփայության մտքի պատմությանն էլ դեռևս հայտնի չէ մարդկային այն տեսակի բնորոշումը, որ չի սովորում, դասեր չի քաղում ո՛չ իր սխալներից և ո՛չ էլ ուրիշի: Այդ տեսակի մեջ երևի նաև մենք ենք, որ դարեր շարունակ կրկնում ենք նույն սխալներն ու դասեր չենք քաղում դրանցից, որ մեր մի զգալի զանգվածը հաշտվում է պարտության, հայրենիքի կորստի, նվաստացման ու ստրկության հետ, որն էլ իշխանության բերեց և 4 տարի հանդուրժում ու պաշտպանում է երկիրը պարտության ու աղետի տարած ավանտյուրիստների, ապաշնորհների, բարոյազուրկների և ազգուրացների գոյությունը: Իսկ հիմա էլ այդ զանգվածի լուռ համաձայնությամբ հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը, մաս-մաս հանձնում են թուրքին, տանում են թրքահպատակության՝ սիրախաղ տալով թուրքի հետ:

Պետք չէ ժողովրդահաճո լինել, պետք է իրերն իրենց անունով կոչել և փաստել, որ պատմության ընթացքում մեր բոլոր դժբախտությունների պատճառն առաջին հերթին հենց անհայրենիքությունը, անճարությունը, արժեհամակարգերի անտեսումն ու... անտարբերությունն է եղել: Նժդեհն այս հայրենակործան զանգվածին ազգի տականք էր անվանում, Թումանյանը՝ խաչագող սրիկաներ, գողեր ու ավազակներ, ապիկար թշվառականներ, իսկ Իսահակյանը ՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ: Այս զանգվածի ձևավորմանը նպաստեցինք բոլորս՝ պետությունից ու իշխանությունից օտարելով նրանց, սոցիալական անարդարությամբ, կրթության համակարգը փլուզելով, անբարոյականությունը խրախուսելով:

Տարբեր, այսպես կոչված, ծրագրեր ֆինանսավորելու պատրվակով օտարին էլ մեր տուն թողնելով՝ ապականեցինք ու բարոյազրկեցինք մեր երկիրն ու ժողովրդին՝ նրա մի շոշափելի հատվածին դարձնելով անտարբեր ու դժգոհ զանգված, որի հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է, որը չի կարողանում հանդուրժել լավն ու գեղեցիկը: Բոլոր զգացմունքներից հենց ատելությունն է, որ մթագնում ու ստվերում է միտքը, որի միջավայրում էլ մեռնում են սերը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը։ Ատելությունը թույլերի զայրույթն ու վրեժխնդրությունն է իրենց խեղճության ու անճարության համար:

Եթե հասարակության մեծամասնությունը կազմված չլինի իրապես արժանապատիվ քաղաքացիներից, քաղաքացիական դրքորոշում, մտածելակերպ ունեցող քաղաքացիներից, ի վերջո ազգովի մնալու ենք որպես խեղճ, գլխահակ ստրուկներ, և զուր են լինելու մեր ջանքերը լավ, ամուր, ապահով երկիր ունենալու համար: Տարիների ընթացքում առաջադեմ ու ակտիվ հատվածի մի մասն էլ հեռացավ երկրից՝ չկարողանալով դրսևորվել այս միջավայրում, մի որոշ մասը, ցավոք, փակվեց իր «պատյանի» մեջ: Արդյունքում սկսեց գերակշռել անտարբեր, անճար, դժգոհ ու չարացած զանգվածը, որի միջոցով էլ դրսի ուժերը Հայաստանը քայքայելու նպատակով իշխանության բերեցին ապազգային ու ավերիչ տարրերի:

Մեզ չէին կարող հաղթել ռազմի դաշտում: Դա լավ գիտեն թե՛ Թուրքիայում, թե Ադրբեջանում, թե՛ Արևմուտքում: Իսկ որպեսզի հաղթեին, պետք է պառակտեին մեզ, պետք է դավաճանների ու ստրուկների մի մեծ զանգված բուծեին ու նրանց մեջ անտարբերության, ազգուրացության, ներքին թշնամանքի, ատելության ու ստորության թմրանյութի մեծ չափաբաժին ներարկեին: «Ստրուկը ամենևին էլ մտրակի տակ հառաչողը չէ, ո՛չ էլ ճգնավորը, որ երկնքի կամքով խուլ է ապրում մենության մեջ, և ոչ էլ աղքատը, որը հաց է խնդրում։ Ստրուկը նա է, ով կյանքում իրեն որպես ուղեկից է ընտրել ստորաքարշությունն ու ցածր արժեքները»,- ասել է 17-րդ դարի իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան: Մեր մեծագույն սխալներից մեկը, երևի թե, այն է, որ չգիտենք՝ որտեղ կանգ առնել, սահման դնել, կարմիր գծեր քաշել, և, ի վերջո, հագուրդ տալով նյութապաշտությանը, փառասիրությանը, քաղքենիությանն ու ագահությանը՝ մենք կորցնում ենք այն ամենը, ինչ ունենք՝ մնալով մի բուռ ժողովուրդ այս մի կտոր հողի վրա:

Չձևավորեցինք մե՛ր արժեհամակարգը, մեր գաղափարախոսությունը, չհասկացանք, որ կյանքում գլխավորը արժանապատվությունն է, հայրենիքը և պետությունը, իսկ մնացած բոլոր շահերը պետք է ստորադասել այդ արժեքներին: Ձևը, պոպուլիզմը, զոռբայությունը, «լոպազությունը», կեղծ արժեքները մեզ համար դարձան ապրելակերպի նորմ, դարձան ավելի կարևոր, քան պարկեշտությունը, բովանդակությունը, իրական արժեքները: Բայց... անգամ ամենահուսահատ ու անելանելի թվացող վիճակներում ելքեր ու լուծումներ կան: Իսկ ելքը ժողովրդի առաջադեմ, նվիրյալ ու մտավորական դասի կողմից հանրության հետ համառորեն ու հետևողական աշխատելն ու արժանապատիվ քաղաքացի կերտելն է, ինչը մենք չենք անում:

Ելքը ազգի տաղանդների, նվիրյալների, բարերարների ու հերոսների արժևորումն է և հասարակության մեջ այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ բարձր արժեքները՝ ազնվությունը, երախտագիտությունը, հայրենասիրությունը, լավը, գեղեցիկը, կխրախուսվեն, իսկ ամենայն վատն ու անբարո բարքերը անվերապահ կմերժվեն ու կպատժվեն: Ելքը արդարության ու համազգային համերաշխության միջավայրի հաստատումն է, երկրում ստեղծվող արդյունքի արդար բաշխումն է և մարդկանց ըստ արժանվույն գնահատումը, կրթության ու գիտության երբեմնի ավանդույթները վերականգնելն է ու հետևողական զարգացումը: Չկան ժողովուրդներ, ազգեր, որ չկարողանան վերածնվել: Վերածննդի ճանապարհներն էլ պետք է որոնել մեր ստեղծագործական տաղանդի, մտքի ու միջազգային փորձի մեջ: Իսկ ազգային վերածննդի նախադեպեր՝ օրինականության ու արդարության, բարոյականության ու համերաշխության հաստատման, տնտեսության ու գիտության թռիչքային զարգացման օրինակներ կարող են լինել Սինգապուրի, Իսրայելի, Ճապոնիայի, Գերմանիայի, Չինաստանի,Կորեայի և այլ երկրների փորձը:

Օրինակ՝ Ճապոնիան ու Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմում պարտության արդյունքում ահռելի նյութական ու բարոյական կերուստներ կրելուց հետո կարճ ժամանակում ինքնակազմակերպվեցին և, չունենալով առանձնապես հարուստ բնական պաշարներ, ներկայումս ՀՆԱ-ի մակարդակով աշխարհում գրավում են, համապատասխանաբար, երրորդ և չորրորդ տեղերը: Նրանք աշխարհում առաջատարներից են նաև գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում: Իսկ Կորեայի Հանրապետությունը, լինելով փոքր երկիր, ՀՆԱ-ի ցուցանիշով Ռուսաստանի հետ նույն մակարդակին է և զբաղեցնում է 12-րդ տեղը: Իսրայելը, զբաղեցնելով ռեսուրսներից գրեթե զուրկ ընդամենը 20 հազար քկմ տարածք և ունենալով պետականության ընդամենը 75-ամյա պատմություն՝ ունի շուրջ 360 միլիարդ ԱՄՆ դոլար ՀՆԱ և 100 միլիարդ դոլարանոց բյուջե:

Չինաստանն էլ մինչև 20- րդ դարի 70-ական թվականները, լինելով հետամնաց ագրարային երկիր, այսօր արդեն խելամիտ բարեփոխումների շնորհիվ ՀՆԱ-ի մակարդակով երկրորդն է աշխարհում և զարգացման արագ տեմպերի շնորհիվ հայտ է ներկայացնում առաջին տեղի համար: Նշված երկրների զարգացման գաղտնիքն առաջին հերթին այս երկրներում գիտության ու կրթության նկատմամբ տածվող առանձնակի ուշադրությունն է, ժողովուրդների համերաշխությունն ու օրինապաշտությունը, կազմակերպվածությունը, աշխատասիրությունը, կառավարման ու պետական կարգավորման մեխանիզմների բարձր արդյունավետությունը, պետական հոգածության բարձր մակարդակն ու հասարակության և իշխանությունների՝ փոխադարձ վստահությունն ու հարգանքը:

Իսրայելի նախկին նախագահ Շեմոն Պերեսը, ելնելով իրենց երկրի փորձից, ասում էր. «Հետևեք գիտությանը, գիտությունը սահմաններ և սահմանափակումներ չունի»:Բարձր արդյունքներն ու նվաճումներն էլ այդ երկրներին հեշտ չի տրվել, դրա համար հասարակություններից ու իշխանություններից պահանջվել են մեծ ջանքեր՝ կամք, համբերություն, զոհողություններ, զրկանքներ ու ամենօրյա հետևողական աշխատանք: Մեզ մնում է ընդամենը չհուսահատվել ու ամեն ինչ նորից սկսել, բայց ավելի խելամիտ ու իմաստուն, չկրկնելով անցյալի ու առաջին հերթին ներկայի սխալները: Իսկ մենք կարող ենք և պետք է փոխվենք, եթե ուզում ենք արժանապատիվ ապրել, եթե ուզում ենք հայրենիք ու պետություն ունենալ: Դրա համար իրականությանը պետք է սթափ և օբյեկտիվ հայացքով նայել, հասկանալ՝ ուր է մեզ տանում այսօրն ու ինչ կարող ենք, ըստ այդմ, ունենալ կամ չունենալ վաղը...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք Չալաբյան