Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Չալաբյանի կալանավորումը բացարձակ հիմնազուրկ է, դատախազությունն էլ հիմնավոր կասկածին չի անդրադարձել. դատական նիստը կշարունակվի վաղը

Վերլուծական

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը, որը, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։  Նիստը կշարունակվի վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 13:30-ին:

Նիստի ավարտին Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը նշեց` պաշտպանական կողմը ներկայացրեց իր բողոքը, դիրքորոշումը, լրացուցիչ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին իրենց պաշտպանյալի անձը բնութագրող տվյալներին: «Դատախազի կողմից ներկայացվեցին դիրքորոշումներ, որոնք վերաբերելի էին այս քրգործով մեր կողմից ներկայացված բողոքին: Ըստ էության, որևէ հիմնավորում, փաստական տվյալ, որը կհակադրվեր մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին, հիմնավորումներին` կալանքի և հիմնավոր կասկածի մասով, դատարան չներկայացրեցին: Դատախազի կողմից ներկայացվեցին մի քանի դիրքորոշումներ, պաշտպանական կողմի մոտ այնպիսի տպավորություն էր, որ պարզապես ներկայացվում է մի հանգամանք, որն, ըստ էության, չի արծարծվել առաջին ատյանի դատարանի որոշման մեջ, սակայն դատախազությունը, չներկայացնելով վերաքննիչ բողոք այդ մասերով, դատական նիստի ժամանակ բարձրաձայնում էր հանգամանքներ, որոնք չեն մտել որոշման մեջ և բողոքարկման առարկա չեն դարձել: Խոսքը հետևյալի մասին է. նիստի ժամանակ վարույթ իրականացնող մարմինը դատարան էր բերել և ցանկանում էր բողոքի նյութերին կցել այնպիսի նյութեր, որոնք կատարվել են ավելի ուշ, քան ներկայացվել էր բողոքը: Մեր կողմից բարձրացվել էր այդ հարցը, որ դա չի կարող մտնել սույն միջնորդության նյութերի մեջ և նաև չի կարող դրվել հետագայում կայացվելիք որոշման հիմքում, որը դատարանի կողմից արվել էր: Խոսքը հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական տվյալների մասին է, որոնք չէին ներառվել տվյալ նյութերի շրջանակներում և չէին արծարծվել որոշման մեջ: Այս մասին փաստական տվյալները կներկայացվեն մայիսի 31-ին»,-նշեց Արթուր Հարությունյանը: Տեղեկացրեց, որ Ավ. Չալաբյանը ևս ծավալուն ելույթով է հանդես եկել, մասնավորաբար` մեջբերեց նրա հետևյալ միտքը. «Ես մեր երկրի քաղաքացին եմ, շահառուն, սեփականատերը և եթե փորձեմ փախչել քննությունից, ապա փախչում եմ ինքս ինձանից»: Հավելում է` վարույթ իրականացնող մարմինն իր ներկայացրած կալանավորման միջնորդությամբ նշում է պարզապես հիմքեր, որ Չալաբյանը կփախչի, կխուսափի, կխոչընդոտի: «Սակայն սա հիմնավորող որևէ փաստական տվյալներ չեն ներկայացվել, սրանք եղել են քննիչի մտահոգությունները, նույնը տեղ է գտել դատարանի որոշման մեջ, նույն թեզը մեր բողոքի շրջանակներում փորձում է առաջ տանել նաև Դատախազությունը»,-եզրափակեց Հարությունյանը:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր հերթին ընդգծեց` ցանկացած կալանավորման պայմանը հիմնավոր կասկածն է: «Այսինքն` կա հիմնավոր կասկած, որ անձն առնչություն ունի մեղսագրվող արարքին: Հիմնավոր կասկածի վերաբերյալ մանրամասն անդրադարձել ենք դատական ակտի հիմքում ընկած երեք ապացույցի տեսակներին, ապացուցել ենք, որ դրանից երկուսն ընդհանրապես տեղեկություն չեն պարունակում Չալաբյանի կողմից այդ արարքը կատարած լինելուն, իսկ երրորդն էլ հերքում է նրա առնչությունը մեղսագրվող արարքին: Դատախազին իր ելույթում բացարձակ չանդրադարձավ հիմնավոր կասկածին: Ասում ենք, որ հուլիսի մեկից Քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու, որով այդ արարքը չի լինելու հանցագործություն: Դատախազն ասում է` իմ տեղեկություններով օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում, որ այդ արարքը նորից քրեականացվի»,-ընդգծեց Վ. Հարությունյանը` հավելելով, որ ահա այս պայմաններում է շարունակվելու դատական նիստը նաև մայիսի 31-ին:

Մինչ նիստի սկիզբը մեզ հետ զրույցում «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն էլ նշեց. «Փաստաբանները բազմիցս խոսել են, որ Ավ. Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ հիմնազուրկ է: Դատական նիստից առանձնապես մեծ հույսեր չկան, որովհետև գործն ամբողջությամբ պատվիրված է, սա քաղաքական հետապնդում ու հալածանք է և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանից իջեցված պատվեր: Մարդն իր քաղաքական համոզմունքները, Հայաստանի անվտանգային ապագայի վերաբերյալ իր թիրախային դիրքորոշումները հայտնելու, Հայաստանի գործող իշխանություններին թիրախային ձևով քննադատելու համար կալանավորվել է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, մի քանի պատգամավորներ, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդը կոչ էին արել չեղարկել Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը և արդար քննություն իրականացնել։ Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր էին ներկայացրել նաև ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Վաչե Գաբրիելյանը և «Արար» հիմնադրամը։

Մենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունը