11 տարի ազատազրկում. ի՞նչ է սպասվում ռուս զինծառայողներին
ՎերլուծականՈւկրաինայի դատարանը ռուս զինծառայողներ Ալեքսանդր Բոբիկինին և Ալեքսանդր Իվանովին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման՝ պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու համար։
Բոբիկինը և Իվանովը մեղավոր են ճանաչվել պատերազմի առաջին օրը Խարկովի մարզի Դերգաչի գյուղը նախ ռուսական, ապա ուկրաինական տարածքից գնդակոծելու, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի ոչնչացման մեջ, հայտնում է AP-ն։
Սա Ուկրաինայում ռուս զինվորականների դեմ ընդունված պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման արդեն երկրորդ որոշումն է։ Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ ևս հազարավոր նման հայցեր են պատրաստվում քննարկման։