Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Տոնը միայն ուղերձներն ու փուչիկները չեն. երբ կարևորություն ենք տալիս ձևին, ոչ թե բովանդակությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տոնական օրերը լի են միջոցառումներով և նվերներով, բայց օրը 24 ժամ ունի, և դրա ավարտին արդեն գրեթե բոլորը մոռանում են օրվա խորհրդի մասին: Երեկ նշում էինք Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սոցիալական ցանցերում երեխաների գունագեղ նկարները հաջորդում էին իրար, ծնողներն իրար հերթ չտալով պատմում էին, թե ինչ նվերներ են գնել նրանց համար, ինչ ժամանցի վայրեր են այցելել:

Այդ օրն ուշադրության կենտրոնում երեխաներն են՝ օրվա գլխավոր հերոսները: Ժամանցի վայրերում ասեղ գցելու տեղ չկա... Երևի մինչև մյուս հունիսի 1: Ի՞նչ է, երեխաներին միայն այդ օրն է պետք պաշտպանե՞լ, նրանց իրավունքների մասին խոսել, պատմել նրանց հաջողությունների, ձեռքբերումների ու ամենակարևորը՝ խնդիրների մասին: Պետության մեջ երեխան պետք է պաշտպանված լինի, եթե լինի, այդ դեպքում նման կարևորություն չենք տա հունիսի 1-ին կամ մեկ այլ օրվա: Մեզ համար անկարևոր կդառնա ձևը, առաջնային կլինի բովանդակությունը: Իսկ հիմա շատ հարցերում հենց ձևի հետևից ենք ընկնում, ցուցադրական քայլեր անում, և բոլորովին կարևոր չեն մնացած հարցերը: Քանի՞ գրոշի արժեք ունի այն տոնը, որին երեխան կմասնակցի, բայց հետո սեփական տանն իր ծնողի ձեռքով բռնության կենթարկվի:

Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինենք, ավաղ, նաև նման բաներ են լինում: Բավական է միայն թերթել վերջին տարիների լրահոսը, դեպքերը սարսափեցնող են, և քանի դեպքի մասին ուղղակի չգիտենք, քանի որ դրանք չեն հանրայնացվել: Տոնական օրվա բնականոն շարունակությունը պետական պաշտոնյաների ուղերձներն են՝ մեկը մյուսին հերթ չտալով երեխաներին անհոգ մանկություն են մաղթում, նաև ուժեղ հայրենիքում ապրելու ցանկություններ են հնչում: Տեքստերն ընթերցելիս երբեմն տպավորություն է, որ շատերը խորապես չեն էլ գիտակցում, որ մեծ հաշվով, բացի ծնողներից, հենց պետությունն է երեխայի իրավունքների, անհոգ մանկության գլխավոր պատասխանատուն, և ամեն հունիսի մեկը յուրահատուկ հաշվետվության օր է ցույց տալու, թե անցած տարվա ընթացքում ինչ է արվել, օրինակ՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մեր հասարակության մեջ ներգրավելուն միտված ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել բազմազավակ ընտանիքների համար:

Առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաների ծնողներ ստիպված են լինում դրամահավաքներ սկսել երեխաների բուժման նպատակով, երբեմն խոսքը շատ մեծ գումարների մասին էլ չէ, բայց ստիպված են մարդկանց օգնությամբ հավաքել ամեն մի լուման, իսկ պետությո՞ւնը: Կրթական հաստատություններն ի՞նչ են անում, որ երեխաներն ավելի հայրենաճանաչ լինեն: Մեր հույսն, ի վերջո, այն սերունդն է, որը պիտի մեծանա և գուցե ավելի պատասխանատու ու հոգատար լինի հայրենիքի հանդեպ, քան մենք: Բայց դրա համար պետք է ճանաչի այդ հայրենիքը, նրա յուրաքանչյուր անկյունը: Հայրենիք ասացի ու չեմ կարող ամենակարևորի մասին չխոսել: Հասարակությունն, այո՛, ավելի կարևոր տեղ է տալիս ձևին և ոչ թե բովանդակությանը:

Նշում ենք Մայիսի 1-ը՝ Աշխատանքի տոնը, երկրում, որտեղ գործազրկությունն ահռելի չափերի է հասնում, իսկ աշխատողի իրավունքները, մեղմ ասած, պաշտպանված չեն: Նշում ենք եկեղեցական տոները՝ մեծ տեղ տալով սեղանների վրա ուտելիքի առատությանը, բայց այդպես էլ չենք գիտակցում տոնի իրական նշանակությունը, որ գուցե հերթական անգամ հնարավորություն ենք ստացել մաքրվել ատելությունից ու չարությունից ու մեր կյանքը մաքուր էջից սկսել՝ գոնե մաքուր սրտով: Վերջին երկու տարվա ընթացքում սրտի կսկիծով ենք նշում Մայիսի 9-ը և Առաջին Հանրապետության օրը, ուղղակի հույսով ու ցանկությամբ, որ մի օր կվերադարձնենք այն, ինչը կորցրեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին: Մենք, որ երեսուն տարի նշեցինք մեր հաղթանակի օրը, ավելի հաճախ բարձրագոչ հայտարարություններով ու բաժակաճառերով, զինվորների «հոգուն մեռնելով» և թուրքի «հերն անիծելով», նորից մոռացանք բովանդակության մասին: Նորից տեղ տվեցինք ձևին՝ տոնական օր, կենացներ, հին ու նոր պաշտոնյաների բոցաշունչ, բայց ավելի հաճախ իմաստազուրկ ելույթներ և ուղերձներ, երբեմն ու ավելի հաճախ ամենից բարձր «հնչում» էր նրանց ձայնը, ովքեր նույնիսկ հեռվից չէին առնչվել Արցախյան գոյամարտին ու հաղթանակին: Իսկ հիմա՝ մոտ երեք տասնամյակ հաղթանակի ոգին ու զգացողությունը մեր սրտում պահելով, թշնամուն թերագնահատելով, եկանք հասանք այս օրին, ու դեռ ոմանք սիրտ ունեցան մայիսյան եռատոն շնորհավորելու:

Օրացույցից Մայիսի 9-ի թերթիկն արագ պոկեցի՝ համարձակություն չունենալով անգամ մեկ բառ գրել օրվա խորհրդի մասին, իսկ պետական պաշտոնյաներն այնքան համարձակ գտնվեցին, որ անգամ Եռաբլուր այցելեցին: Նորից ձևին կարևորություն տրվեց, բովանդակությունը մնաց տասներորդական պլանում: Մինչդեռ հատկապես այս օրերում բանակին ու պետությանն առնչվող ցանկացած տոնական օր պետք է հաշվետվության օր լինի, թե ինչ է արվել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո: Բայց, ախր, ինչպե՞ս խոսես չարածիդ մասին, ի՞նչ ասես:

Հ. Գ. -Շնորհավոր Հունիսի 1: Հովհ. Թումանյանի՝ 1887 թ.-ին գրած խոսքն արդիական է նաև մեր օրերում. «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք...»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»