«Դիմադրություն» շարժման անդամները շարժվում են դեպի Կառավարական ամառանոց. ուղիղ
Քաղաքական«Դիմադրություն» շարժման անդամները, որոնք մի քանի ժամ փակ էին պահում Կառավարության բոլոր մուտքերը, երթով շարժվում են դեպի Կառավարական ամառանոց։
«Մենք գնացինք Ազգային ժողով, իրենց ամբողջ խմբակցությունը փախավ։ Եկանք Կառավարություն, փախավ գլխավոր դավաճանը։ Ես ունեմ տեղեկություններ, որ ինքն այժմ գտնվում է Կառավարական ամառանոցում։ Առաջարկում եմ բացել բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի ամառանոց»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։