36-ամյա վարորդը Opel Astra-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և հայտնվել գետում
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում 36-ամյա Բաբկեն Դավթյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Ստեփանավանի թունելից դուրս գալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև ծառերին և հայտնվել գետում: