Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«Հայաստանյան իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ գործընթացներին, նաև ՀՀ-ից հնչող մի շարք հայտարարությունների: Մասնավորապես, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել՝ ընդգծելով, որ 2021-ի բյուջեի 73 տոկոսը ՀՀ կառավարությունն է վճարել, Արցախի բնակչության կոմունալ վճարները՝ ևս:

«Կես ճշմարտությունն ասելը նույնպես սուտ է. այո, Արցախը երբևիցե ՀՀ-ից բյուջեի մասով այսքան գումար չի ստացել, սակայն Արցախը ՀՀ որևիցե այլ իշխանության օրոք այսքան չի ավիրվել, այսքան կորուստներ, զոհեր չի ունեցել, որքան Նիկոլ Փաշինյանի ժամանակ: Լավ կլիներ՝ ճշմարտությունն ամբողջությամբ ասեր: Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր վճարել են ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, կապի ծառայությունները, կարծում եմ, դրանով Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե Արցախը շատ է սիրում, պետական մակարդակով հոգատարություն է դրսևորում, սակայն իրականում դա այլ ենթատեքստ ունի: Սա արցախցիների նկատմամբ հայաստանյան հատվածում ապրող մեր հայրենակիցների մեջ թշնամանք սերմանելու ևս մեկ փորձ է: Այսինքն, հարցը ներկայացվում է այն քողի տակ, թե «Հայաստանում դուք վատ եք ապրում, որովհետև մենք Արցախին աննախադեպ օգնություն ենք տրամադրում», և մեր ժողովրդի մեջ կա մի որոշակի հատված, որը հենց այդպես էլ ընկալում է: Սա «արդյոք մեզ պե՞տք էր գորշ և ավիրված Շուշին» խոսքի տրամաբանության մեջ է, այս անգամ՝ «արդյոք մեզ պե՞տք է աննախադեպ գումարներ վերցնող ու ծախսող Արցախ» ենթատեքստով»:

Հակոբ Հակոբյանը շեշտեց՝ գումարներն իրականում Փաշինյանի գրպանից չեն, նախատեսված են կառավարության բյուջեով. «Միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ Հայաստանում ապրող մեր հայ ժողովուրդը չի տրվելու Նիկոլ Փաշինյանի այս էժանագին մանիպուլյացիաներին, և այս վարքագիծը հակառակ ազդեցությունն է ունենալու՝ ավելացնելով Փաշինյանի նկատմամբ անհանդուրժողականության հերթական չափաբաժինը: Այն, որ այսօր Փաշինյանը չի խոսում այն աղետների մասին, որոնք իր վարած ոչ հայանպաստ քաղաքականության պատճառով հասցվեցին Արցախին, հասկանալի է. չեմ կարծում, թե ինքնաքննադատական մակարդակն այդքան բարձր է, և այս առումով բնական է, որ վնասների մասին չէր խոսելու:

Փոխարենը նման «փոքր հաջողությունների մասին» պետք է խոսեր: Իհարկե, յուրաքանչյուրն իր արշինով է չափում երևույթները: Բայց կարծում եմ՝ Փաշինյանը շատ լավ պետք է գիտակցի, որ Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ պատրաստ է իր սեփական բարեկեցությունը զոհել հանուն Արցախի, հանուն իր հայրենիքի պաշտպանության և հայկական մնալու: Դեռևս 1990-ականների սկզբին մենք մեկ անգամ արդեն ցույց ենք տվել, որ պատրաստ ենք ապրել սոցիալապես վատ վիճակում, որպեսզի պայքարենք թշնամու դեմ, պայքարենք, որ Արցախը հայկական մնա: Այսօր նույնպես Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր այդ բարեկեցությունը զոհել հանուն Արցախի հայկական մնալու: Դեռևս ձմռան վերջին - գարնան սկզբին, երբ Արցախում հումանիտար աղետ էր՝ գազ չկար, երբեմն նաև լույսի խափանումներ էին լինում, այդ ամենը որևիցե կերպ չազդեց արցախցու հաստատակամության վրա»:

Անդրադառնալով ՀՀ-ում Դիմադրության շարժման գործողություններին, Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով այս փուլին, նշեց. «Այն ազգային արժեքներով տոգորված շարժում է՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Մի բան, ամեն դեպքում, հստակ է. հայ ազգը ոտքի է կանգնել ու պայքարում է հայրենիքի համար: Չպետք է տարանջատել ու ասել, թե այն Արցախի կամ Հայաստանի համար է: Այդ պայքարն ընդհանրապես հայերեն մտածող յուրաքանչյուր հայի համար է, նույնիսկ, եթե նա ապրում է Լոս Անջելեսում: Սա այն ազգային շարժումն է, որն անկասելի է: Ես չեմ ուզում ինչ-որ ժամկետների մեջ ընկնենք. հասարակության մեջ որոշակի սպասումներ կան, թե երբ է այս շարժումն ունենալու իր ավարտը, երբ է տալու իր արդյունքը:

Այս շարժումն արդեն իսկ տվել է իր արդյունքը: Այս շարժումով ոչ միայն հայաստանյան կամ արցախյան իշխանություններին ենք ցույց տալիս, որ հայ ազգը պատրաստ է պայքարել, այլև ողջ աշխարհին: Մենք ցույց ենք տվել, որ 2020-ի կործանարար պատերազմից հետո հայն իր մեջքը ուղղել է ու պատրաստ է պայքարել իր իրավունքների, իր հայրենիքի համար, ինչն արդեն իսկ արդյունք է: Հայ ազգը ցուց տվեց, որ դեմ է այն քաղաքականությանը, որը 2018-ից իրականացվում է: Ցույց տվեց, որ դեմ է այս իշխանություններին՝ անկախ անգամ այն հանգամանքից, որ պատերազմից դեռևս մեկ տարի չանցած հապշտապ ինչ-որ ընտրություններ կազմակերպեցին ու հիմա այդ ընտրություններում տոնած հաղթանակով են արդարացնում իրենց գործունեությունը: Հայ ազգն այսօր ցույց տվեց, որ դեմ է այն ամենին, ինչն իր կյանքում եղավ այս 4 տարվա ընթացքում: Սա արդեն արդյունք է, իսկ մնացածը զուտ ժամանակի հարց է: Այս գիտակցումն ունեն նաև Արցախում: Գրեթե բոլորը ողջունում են այս շարժումը»:

Խոսելով այն փաստի մասին, որ ՀՀ իշխանությունները խուսափում են ասել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ավելին՝ նշում են, որ պատասխանելը կարող է խանգարել բանակցություններին, Հ. Հակոբյանը նշեց. «Իրականում օրվա իշխանություններն իրենց այդ հայտարարություններով իրենց ասած այդ միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցրել են և կատարում են նրանց ասածները: Եթե մինչև 2017 թվականը բանակցային գործընթացին խանգարում էր Արցախի Հանրապետության անկախության հռչակման ճանաչումը, ապա պարզվում է, որ այսօր խանգարում է «Արցախն Ադրբեջանի կազմում կարող է լինել, թե ոչ» եզրույթը: Սա է նշաձողի իջեցումը, որը պահանջել էին Նիկոլ Փաշինյանից, և նա էլ իր տարբեր սատելիտների միջոցով հայտարարում է, որ պահանջները կատարվել են: Այսինքն, ասում են՝ «նշաձո՞ղ էիք ուզում իջեցնել, մենք իջեցրել ենք»:

Միևնույն ժամանակ, Արցախից բազմիցս բոլոր այդ հայտարարություններին ի պատասխան հնչել է, որ Արցախը ոչ միայն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլև Արցախը լինելու է հայկական և վերջ»: Դիտարկելով այս փուլի՝ նաև Արցախի շուրջ գործընթացները, բանակցությունները՝ Հակոբ Հակոբյանը հավելեց. «Այս 4 տարվա հետևանքով մենք հասել ենք մի կետի, երբ հայաստանյան իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը: Դրանք 30 տարի շարունակ հայաստանյան ցանկացած իշխանության համար հստակ են եղել: Այն կարմիր գծերը, որոնք յուրաքանչյուր իշխանության որոշումների վրա շատ մեծ և էական ազդեցություն են ունեցել: Իսկ այս իշխանությունները պատրաստ են առանց պայմանների, առանց կարմիր գծերի գնալ ու բանակցություններ վարել՝ ընդունելով դիմացի կողմից առաջադրված բոլոր պայմանները: Դրա վառ ապացույցն այն է, որ Ադրբեջանի 5 պայմաններին ի պատասխան հայաստանյան կողմը 6 անհասկանալի ինչ-որ կետեր է հրապարակում, որտեղ չկա որևիցե պայման:

Չեմ կարծում, որ մոլորակի վրա կա մի երկիր, ուր կասեն, թե մարդու, բնակչի իրավունքները չենք պաշտպանելու: Երբ խոսում են Արցախում հայի ապրելու հնարավորության մասին, դա որևիցե պայման չի կարող ունենալ: Իրենց այն եզրույթը, թե հայի անվտանգությունից պետք է բխի կարգավիճակը և ոչ թե կարգավիճակից՝ անվտանգությունը, նույնպես բառախաղ է: Այս իշխանությունները տրվել են այդ գայթակղությանը, որ կարողանան քողարկել իրենց դավադիր մտքերը: Երբ 1990-ականներին հակամարտությունն սկսվեց, ու խոսք եղավ արդեն կարգավիճակի մասին, պատճառն անվտանգությունը չէր. մենք խոսեցինք կարգավիճակի մասին, դրա համար անվտանգստության հետ կապված խնդիր առաջացավ: Կարելի է հրաժարվել հայրենիքից ու անվտանգ ապրել:

Բայց արդյո՞ք մենք դրան ենք գնում: Արդյո՞ք մեզ համար ամեն գնով խաղաղությունն ընդունելի է: Իհարկե՝ ոչ, որովհետև, այո, մենք պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է լինի արժանապատիվ խաղաղություն, և այդ խաղաղությունը մեզ ոչ թե պետք է շպրտեն, այլ այն մենք պետք է ձեռք բերենք: Այսօր մեր հիմնական հրամայականն ԱրցախՍփյուռք-Հայաստան միասնականությունն է: Պետք է մի կողմ դնենք մեր բոլոր տարաձայնությունները, քաղաքական նախասիրությունները: Պայքարող հայերը պետք է համախմբվեն ու պայքարեն և՛ արտաքին, և՛ ներքին թշնամու դեմ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»