ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել հունիսի 3-ին կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ․
«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։