Ամերիկացին TikTok-յան տեսանյութերի պատճառով դատապարտվել է բանտարկության
ՀասարակությունՄինեսոտայի բնակիչ Դևոն Սիմոնսը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ իր TikTok-յան օգտահաշվում ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության գործակալ ձևանալու համար: Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Տղամարդը օգտահաշիվ է բացել Ռեյ Ռիվզ անունով, որտեղ պատմել է հատուկ ծառայություններում իր աշխատանքի մասին։ Նա ուներ ավելի քան 10 հազար բաժանորդ։
Բլոգերի դեմ բողոք է ներկայացրել նրա բաժանորդներից մեկը, ով հետագայում ռոմանտիկ հարաբերություններ էր սկսել նրա հետ։ Նրա խոսքով, Սիմոնսը պարբերաբար շրջում էր հետախույզի սպայի համազգեստով, ինչպես նաև հայտարարել էր, որ դաշնային կառավարությունն իրեն վճարել է այն հյուրանոցների համար, որտեղ միասին գիշերել են։
Սուտը բացահայտել է TikTok-ի ուշադիր օգտատերերից մեկը, ով մեկնաբանություններում գրել է, որ Սիմոնսը ստում է։ Տղամարդը ջնջել է մեկնաբանությունը և փակել իր TikTok էջը, սակայն սոցցանցի օգտատերը տեղեկություն է գտել Սիմոնսի իրական ինքնության մասին, ինչպես նաև տվյալներ, որ նա նախկինում պատիժ է կրել բանտում։