Ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ը Սյունիքում բախվել է գազատար խողովակներին ու կողաշրջվել
ՀասարակությունԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Մարութ Հայրապետյանը իր վարած КамАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 298.3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով: