Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«Նպատակը պետական ինստիտուտների ոչնչացումն է. այս իշխանությունը ոչ միայն բանակի, այլև մեր պետականության թիվ մեկ ռիսկն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Դիլետանտ լինելու լավագույն ցուցիչներից մեկն այն է, երբ անվտանգության ոլորտում պաշտոն զբաղեցնող անձինք խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին: Պրոֆեսիոնալ բանակ, որպես այդպիսին, գոյություն չունի: Կա բանակի 3 տեսակ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին պրոֆեսիոնալ է:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով օրերս ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե պրոֆեսիոնալ բանակին անցումն սկսված է: Թվարկելով բանակի երեք տեսակները՝ նա շեշտեց. «Առաջինը զորակոչում ժամկետային զինծառայողներով համալրվող բանակն է՝ այն, ինչ հիմա մեզ մոտ է: Երկրորդը պայմանագրային հիմունքներով բանակն է, երրորդը՝ վարձու բանակը, երբ երկրի քաղաքացիները չեն ծառայում, և այդ գործառույթներն իրականացնում են այլ երկրների զինվորականները: Իրականում այս իշխանությունը ոչ միայն բանակի, այլև մեր պետականության թիվ մեկ ռիսկն է: Պետականությունը պետական ինստիտուտների գոյությունն է: Այդ ինստիտուտները պետք է համալրված լինեն համապատասխան մասնագիտական կադրերով, տեխնիկական միջոցներով ու այլ երկրների հետ համեմատ ունենան մրցակցային գործունեություն: Այս իշխանություններն իրենց ամբողջ գոյության ընթացքում մեր պետական ինստիտուտները կա՛մ փակել են, կա՛մ աստիճանաբար ոչնչացնում են դրանք: Գալով իշխանության՝ պատերազմող երկրում փակեցին պարենային անվտանգության համար պատասխանատու գյուղատնտեսության նախարարությունը:

Փակվեց մշակույթի նախարարությունն այն դեպքում, երբ մշակույթը մեր հզոր հենքն է. պետականություն չունենալով՝ դարերով կարողացել ենք գոյատևել հենց եկեղեցու ու մշակույթի միջոցով: Փակվեց նաև Սփյուռքի նախարարությունն այն դեպքում, երբ հայության 2/3-ը հայրենիքից դուրս է ապրում: Այդ պահից արդեն կարելի էր եզրակացնել, որ այս իշխանությունների նպատակը պետական ինստիտուտների ոչնչացումն է՝ կա՛մ դրանք փակելով, կա՛մ էլ նշանակելով այնպիսի ղեկավարներ, որոնք գործից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում: Ինչպես ԱԱԾ-ում, հետո էկոնոմիկայի, նաև առողջապահության նախարարությունում դիլետանտներ նշանակեցին, հիմա էլ ՊՆ-ում են նույնը անում: Մեծ հաշվով, օրվա իշխանությունները հայոց պետականության գերեզմանափորն են: Հայությունը, քաղաքական ուժերը պետք է քաղաքական կամք դրսևորեն՝ գիտակցելով այս մեծագույն վտանգը: Մենք չպետք է կորցնենք մեր հայրերի, պապերի արյան գնով ձեռք բերվածը: Մենք ինքներս ենք կյանք դրել այդ ամենի մեջ, բայց այսօր այդ արժեքը ևս ուզում են ոչնչացնել»:

Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ այսօր սպառնալիքներն անվտանգային բնույթի են: «Առաջին հերթին՝ արտաքին անվտանգային բնույթ ունեն: Արտաքին սպառնալիքին դիմակայելու ինստիտուտը բանակն է, բայց հիմա բանակի ղեկավարի պաշտոնում անձ է, որը գործից հեռու է, ո՛չ կրթություն, ո՛չ փորձառություն, ո՛չ էլ ցույց տված արդյունք ունի: Միայն իր պատասխաններից մասնագետները շատ արագ գնահատում են այն դատարկությունը, որն առկա է մասնագիտական առումով: Ու, ցավոք, նման ղեկավարների հարցազրույցները միայն Հայաստանում չէ, որ նայում են: Դրանք նայում, գնահատում են նաև թշնամի երկրներում: Մեր խոցելիությունը նաև Պապիկյան Սուրենով է երևում: Ասում է՝ ԳՇ պետ չկա, որովհետև կառուցվածքային փոփոխություններ պետք է արվեն, ինչն ակնհայտ կեղծիք է: Ընդամենն ասում է, որ ԳՇ պետ պետք է ՊՆ առաջին տեղակալը լինի՝ կառավարության մեկ որոշմամբ: Կառուցվածքային նման փոփոխություններն իրականում մեկ-երկու շաբաթում են հրամանագրվում և շատ արագ էլ կյանքի են կոչվում, այն էլ այն պարագայում, երբ երկրում իրավիճակը ֆորսմաժորային է»,-ասաց մեր զրուցակիցը:

Հայկ Նահապետյանը անդրադարձավ նաև Սուրեն Պապիկյանի այն համոզմանը, թե պատերազմի հավանականություն չկա. «Այդ ուժի կարկառուն ներկայացուցիչ Լիլիթ Մակունցն էլ 44-օրյա պատերազմից 4 օր առաջ վստահաբար ասում էր, թե Թուրքիան որևէ ձևով չի միջամտի հնարավոր պատերազմի դեպքում, մինչդեռ պատերազմը կառավարվում էր Թուրքիայի ԶՈւ-ի կողմից: Սա էլ այսօր ասում է՝ վտանգ չկա: Կա՛մ գուշակ են, կա՛մ մեր ժողովրդի ոչ սթափ, ոչ խորքային մտածող հատվածի զգոնությունն են բթացնում: Եթե պատերազմի հավանականություն չկա, այդ դեպքում ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան ամիսը մի քանի զորավարժություն իրականացնում, կամ ինչո՞ւ է Ադրբեջանն իր ռազմական բյուջեն 50 տոկոսով ավելացրել, ինչո՞ւ են զորավարժությունները հիմնականում լեռնահրաձգային, ինչո՞ւ է Ալիևը պարբերաբար ասում, որ «Երևանն ու ՀՀ այլ բնակավայրեր Ադրբեջանի պատմական հայրենիքն են»»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»