Արևմուտքը Զելենսկուն պարտադրում է հակամարտության էսկալացիա. The Guardian
ՄիջազգայինBBC-ի գրող և հաղորդավար Սայմոն Ջենքինսը, գրելով The Guardian-ի համար, կարծիք է հայտնել, որ Կիևի համար «ընդհանուր հաղթանակ» տանելու Արևմուտքի կոչերը կարող են հանգեցնել կործանարար էսկալացիայի:
Ինչպես գրում է հեղինակը, «ռազմական ուժերի հավասարակշռությունը մտել է փակուղի»։ Ֆրանսիան և Գերմանիան զգուշավոր են գործում Ուկրաինայում, բայց Մեծ Բրիտանիան Կիևին խոստացել է «անսասան աջակցություն». երկրի ղեկավարությունը պետք է դադարեցնի պատերազմի կոչերը, հակառակ դեպքում այն կարող է վերածվել ավելի մեծ էսկալացիայի:
«Եթե [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս] Ջոնսոնը զգում է, որ ի վիճակի չէ խաղաղության կոչ անել, նա գոնե պետք է դադարեցնի պատերազմի կոչերը», - ասել է Ջենքինսը: