Լարվածություն կա. «տակից» պախարակում են. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի՝ կառավարության աղբյուրը տեղեկացնում է, որ բավական անառողջ մթնոլորտ է վարչապետի աշխատակազմում:
Մասնավորաբար, մեղմ ասած, այնքան էլ հարթ չեն աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու նրա տեղակալ Տարոն Չախոյանի հարաբերությունները: Կառավարության կուլիսներում խոսում են, որ արտաքուստ նորմալ, գործնական հարաբերությունների տակ իրականում բավական լարվածություն կա:
Մեր զրուցակիցը նշում էր, որ «ֆեյքերի կայսրությունը» համակարգող Չախոյանը, որ ամենաակտիվներից է ընդդիմությանը հակադարձելու, «կպնելու» գործում, ցանկանում է դառնալ աշխատակազմի ղեկավար:
Ըստ վարչապետի աշխատակազմում «օդում կախված լուրերի», ըստ այդմ էլ, նույն այդ «ֆեյքերի կայսրությունը» ժամանակ առ ժամանակ «տակից» ստանձնում է ոչ միայն ընդդիմության, այլ նաև աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին պախարակելու գործը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում