Ովքեր այլևս չեն կարող տաքսի վարել ՌԴ-ում. Պուտինը նոր օրենք է ստորագրել
ՀասարակությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է միջին և մեծ ծանրության հանցագործությունների համար չմարված դատվածություն ունեցող վարորդներին աշխատել որպես տաքսու վարորդ, իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված վարորդներին՝ վարել ավտոբուսներ և տրամվայներ։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Համապատասխան արգելքը վերաբերում է ավտոբուսների, տրամվայի, տրոլեյբուսների վարորդ դառնալ ցանկացողներին։ Եթե քաղաքացիները քրեական անցյալ ունեն հանրային անվտանգության, սահմանադրական կարգի և պետության անվտանգության, մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար, նրանք չեն կարողանա դիմել ցանկալի թափուր պաշտոնի համար։