«Ազատություն տղաներին». «Դիմադրություն» շարժման երիտասարդները հասան դատախազություն. ուղիղ
Հասարակություն«Դիմադրություն» շարժման երիտասարդները երթվ Ֆրանսիայի հրապարակից հասան գլխավոր դատախազության շենքի մոտ: Դատախազության շենքի մոտ մի քանի շարքով ոստիկաններ են կանգնած:
Շարժման մի խումբ անդամներ, ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրած, լուռ ակցիա իրականացրեցին դատախազության մոտ:
Երթի անդամները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան», «Ազատություն տղաներին»:
Նշենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ քաղաքական բռնաճնշումների: