ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները հունիսի 9-12-ը 5 հրդեհ են մարել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 9-12-ն ստացել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, ըստ ահազանգերի՝ հրդեհները բռնկվել են Երևանում և Արարատի մարզի Արարատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 12 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: