ՆԱՏՕ-ին Շվեդիայի չանդամակցելու դեպքում Ֆինլանդիան եւս չի անդամակցի.Նիինիստյո
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Սաուլ Նիինիստյոն հայտնել է, որ, թուրքիայի հետ առկա խնդիրների հետեւանքվ, դաշինքին Շվեդիայի անդամակցությունը չհաջողելու դեպքում՝ Ֆինլանդիան նույնպես չի միանա ՆԱՏՕ-ին, հաղորդում է NKR-ը:
«Ես ասում եմ, որ այն ինչ վերաբերում է Շվեդիային մեր գործն է։ Սա նշանակում է, որ մենք ձեռք ձեռքի տված առաջ ենք շարժվում»,- ասել է Նիինիստյոն։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, որը դաշինքին անդամակցության հարցի շուրջ քննարկումների համար այցելել է Ֆինլանդիա, համատեղ մամաուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ երկու սկանդիավյան պետությունների կողմից դաշինքին միանալու ցանկության հարցում Թուքրիայի մտահոգությունները իրավաչափ են: