Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ» Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ» «Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ» Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»


Ի՞նչ է փնտրում տղամարդը գիշերային ակումբում և ի՞նչ կարող է այնտեղ գտնել կինը (լուսանկարներ)

Lifestyle
Newmag.am-ը գրում է. Կնոջ համար գիշերային ակումբը նման է ուսումնական ձեռնարկի. նա սեփական աչքերով է տեսնում, թե ինչի՞ կարիք ունի տղամարդը: Որն է այն դուռը, որը յուրաքանչյուր տղամարդ փորձում է կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բացել: Դե իհարկե, դրախտի դռնակից բացի: Երբ ձեռքդ գնում է դեպի բռնակը, անմիջապես ականջիդ են հասնում անշտապ մեղեդու էրոտիկ ռիթմերը: Չորսբոլորն ուժեղ սեռի ներկայացուցիչներ են. ո՛չ, ոչ, boys’ ակումբ չէ, քանի որ նրանց վրա գեղեցիկ սեռն է իշխում: Տղամարդկանց հայացքն էլ շարժվում է այն ուղղությամբ, որը կորոշի կինը: Մեկ հուշում: Ուղիղ աչքերիդ դիմաց, ինչպես մեղմ զեփյուռ, գալարվում են բարձրահասակ, սեքսուալ կառուցվածքով մեկից ավելի կանայք և հետզհետե ազատվում մարմինը ծածկող շղարշե զգեստներից: Բայց եթե գեթ փոքր-ինչ արագացնեն շորերից ազատվելու հաճելի ընթացքը, այցելուների` հեշտանքով լի հայացքներում հենց այդ վայրկյանից կմարի կայծկլտոցը: Այս արվեստը գնահատող տղամարդն, իհարկե, գլխի ընկավ. այո՛, կրքապարի խորխորատներ տանող այս դուռը Ձեզ գիշերային ակումբ է բերել: Երևանի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում ենք: Բայց ոչ թե ժամանակ անցկացնելու, այլ գործնական նպատակով: Եկել ենք պարզելու, թե ի՞նչն է մեզ նման տասնյակ ու հարյուրավոր մարդկանց ամեն երեկո կամ ամեն գիշեր բերում այստեղ: Ուստի մեր հետաքրքրասիրությունը բավարարելու պարտականությունը սիրով ստանձնում է ակումբի… այսպես ասենք` «ստրատեգը»: Նա սեփականատերը չէ, մենեջերն էլ չէ, տնօրենն էլ չէ… Նա գիշերային կյանքի մշտարթուն ու ամենատես աչքն է: Նրա պարտականություններն ունեն սկիզբ, չունեն ավարտ: Նա հետևում է ամեն ինչին. որ պարուհին ինչպես է պարում, որ այցելուն ինչ տրամադրություն ունի, որ մատուցողը որքան է մտերմացել մշտական հաճախորդի հետ, բարմենն ինչպես է սպասարկում, հավաքարարը որտեղ փոշին չի վերցրել, անվտանգության տղաները զգոնությունը չեն կորցրել, արտաքին լուսավորությունը չի խամրել, պարերի հերթագայությունը չի ձանձրացնում… Նա գիտե ամեն ինչ` տղամարդկանց ու կանանց հաճույքների ու բարդույթների մասին: strip3 «Ստրատեգի» ուղեկցությամբ անցնում ենք ակումբի հիմնական սրահով. այստեղ զարմանալու առիթներ դեռ շատ կունենանք: Նախ ծանոթանանք ակումբի հատակագծի տրամաբանությանը: Մտնում ենք «պրիվատ». սա առանձին ժամանցի սենյակ է: Մարդկային կրքերի հրաբորբոք կարմիրի երանգներով լուսավորված այս սենյակը մեծ չէ, սովորաբար ունի 2մx2մ տրամաբանությունը. ավելին պետք էլ չէ: Կենտրոնում դրված փափուկ բազկաթոռն առաջին հայացքից թվում է` նախատեսված է մեկ մարդու համար, բայց երկուսով ու երեքով էլ կտեղավորվեն: Այցելուն այստեղ կարող է պարուհու հետ անցկացնել այնքան ժամանակ, որքան պատրաստ է վճարել նրա էրոտիկ պարը վայելելու կամ նրա հետ սրտի ուզած թեմաներով զրուցելու համար (մի՛ զարմացեք, կան տղամարդիկ, որ պարզապես զրուցում են): Պրիվատի գինը շատ հստակ է, և այնտեղ առանձնանալու նպատակն էլ է շատ հստակ. միայն ու միայն պար, շփում և ուրիշ ոչինչ: Հեղինակություն վայելող ակումբը երբեք և ոչ մի գնով թույլ չի տա, որ իր պրիվատներում սեռական ակտ տեղի ունենա: Սա շատ լավ գիտե մերկապարուհին: Այցելուն էլ է պարտավոր իմանալ: Հակառակ դեպքում նրան էլ ակումբից «դուրս կհրավիրեն», պարուհուն էլ: Պրիվատների կողքին լինում են նաև փոքր-ինչ մեծ սրահիկներ: Առաջին անգամ այցելողը գուցե մտածի, թե սա փարթիների համար է, բայց բոլորին հայտնի պոդիումը հիշեցնում է, որ կյանքը կարճ է, հաճույքներն՝ անվերջ: Պոդիումի «հոգու խորքից» վեր է խոյանում սթրիփթիզի համար նախատեսված ամենակարևոր դետալը` պարաձողը: Բեմի դիզայնը սովորաբար մոտեցնում են ռոյալի տեսքին, ինչը դասական և էլեգանտ միջավայրի տպավորություն է թողնում. սա միջին և բարձր եկամուտ ունեցող տղամարդուն միշտ պահելու է ռոյալի վրա պարող գեղեցկուհու պարգևած հուշերի ու անուրջների մեջ: Այս ակումբում, ի տարբերություն երևանյան մյուս գիշերային հաստատությունների, կա նաև ջրային մերկապար: Ջրի մոտ կամ ջրվեժի խշշոցի ներքո մարդ միշտ էլ լիցքաթափվում է, միշտ էլ տուրք է տալիս երևակայությանն ու զգայականությանը: Սա շատ լավ գիտե «ստրատեգը» և ջրային սթրիփը դարձրել է եկամտաբեր շոու-ծրագիր: Ստորգետնյա ջրվեժի տակ պարող աղջկա էրոտիկ շարժումներին հետևելու համար պետք է մի քիչ գումար, մի քիչ երևակայություն, մի քիչ տրամադրություն և հիմնավոր դրդապատճառ ունենալ: Դրդապատճառներին դեռ կանդրադառնանք: strip4 Ոչ հեռու` լողախցիկն է, որտեղ ընդամենը երկու թեթև լույսերի ուղեկցությամբ և ամբողջովին գոլորշու մեջ պարում է գեղեցկուհին: Մոտեցիր, կարելի է: Կարող ես նստել դեմ-դիմաց ու դիտել (ինչպես շատերն են բանալու անցքից գաղտագողի նայում լոգանք ընդունող կնոջը): Եթե կարծում ես, որ ցերեկը վաստակել ես այս մի քանի րոպեների համար հիսուն հազար դրամ վճարելու իրավունքը, ուրեմն կարող ես նաև քո ձեռքով լողացնել մերկ աղջկան: «Ստրատեգն» այդ մասին հոգացել է. - Մարդու ներաշխարհի վրա ամենից շատ ազդում են կրակն ու ջուրը: Այդ պատճառով ենք մեր սրահները լուսավորում կարմիր ֆոներով կամ ավելի ճիշտ՝ կարմիր կիսախավարով: Իսկ ջրային կամ ջրվեժային սթրիփթիզ շոուն իմ երևակայության արդյունքն է: Բոլոր տղաներն էլ լողացող կնոջը նայելու հիվանդություն ունեն, չէ՞… Դե՛ թող նայեն: Գոլորշու մեջ կնոջ մարմինը հազիվ է ուրվագծվում, այստեղ աշխատում է տղամարդկանց ֆանտազիան: Իսկ երևակայությունը երբեք մի կետում չի մնում, այն մշտապես շարժվում է, ինչպես պարուհու մարմինը: Ահա սա է իսկական արվեստը: Իսկական արվեստի բերած գիշերային հասույթն ա՛յս ակումբի տնօրինությունը հավասար կիսում է պարուհիների հետ` 50-50: Այստեղ սա ջենթլմենական կանոն է բոլո՛ր պարախմբերի համար: Իսկ մերկապարուհիների կազմը պարբերաբար փոխվում է: Հաճախորդը փոփոխություններ է սիրում: Սա էլ ստիպում է մշտապես հետևել պարուհիների շուկային: Մերկապարը դժվար գործ է ոչ միայն պարուհու, այլև պարուհիների ղեկավարների համար: «Ստրատեգը» բացում է իր գաղտնիքը. խնդիրն ընդամենը աղջիկներ գտնելն ու բեմ հանելը չէ: Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն. Տիգրան ԱբրահամյանՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)Ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը, արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը. «Փաստ»Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ Արզումանյան«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՈչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ