Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Նպատակը՝ գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկնքում դրոններն են, ներքևում՝ տղաները, որոնք մարտական առաջադրանք են կատարում: Մարտադաշտին մոտենալ չենք կարող, միայն պայթյունի և կրակոցի ձայներն են լսելի: Հունիսի 5-ից 12-ը Հանքավանում անցկացվեց տեխնոռազմամարզական հավաք՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն էր գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում էր ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ։ Հունիսի 12-ին կայացած ցուցադրական, ամփոփիչ վարժանքից առաջ զրուցեցինք հավաքի մասնակիցների հետ: Դասակի հրամանատարը` Հայկը, նշում է` երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց հետո Հայաստան է վերադարձել:

«Մասնագիտությամբ մանկավարժ եմ, ռազմական գործի հետ որևէ կապ չունեմ»,-ասում է «Փաստի» զրուցակիցը: Խաղաղ ժամանակ կարևորում է ռազմամարզական հավաքների կազմակերպումը: «Պատերազմի օրերին եղել եմ տարբեր թեժ տեղերում, դրանից առաջ և հետո մասնակցել ՈՄԱ-ի (Ողջ մնալու արվեստ) հավաքներին, սա անվերջ պրոցես է` պատերազմին պատրաստ լինելու համար: Այս հավաքին էլ փորձել եմ պիտանի լինել պատերազմից ունեցած իմ փորձով: Պատերազմից առաջ, երբ տղայիս հետ մասնակցում էի ճամբարներին` վրաններում, ցուրտ պայմաններում, տղաս երբեմն նեղսրտում էր, իրեն ոգեշնչում էի, ասում, որ դա անհրաժեշտություն է: Պետք է փոքրուց պատրաստել երեխաներին»,-հավելում է Հայկը: Նշում` ոմանց համար բարդ են, օրինակ` ֆիզիկական աշխատանքները, վարժանքները, բայց անհաղթահարելի դժվարություններ չկան, կարևորը նպատակն է` պետք է առաջ գնալ, կատարել հրամանները: Արագ արձագանքման էվակուացիոն բուժակների խմբի հրամանատար Հովհաննեսն ասում է` այս հավաքին մասնակցում է շուրջ 200 հոգի:

«Յոթ օր շարունակ զինվորական ռեժիմով տարաբնույթ մարզումներ ենք անցկացրել, ժամը վեցին վերկաց, նախավարժանք, մասնագիտական տարաբնույթ մարզումներ` սկսած ալպինիզմից վերջացրած կրակային պատրաստությամբ: Ամեն խումբ ունի իր առաջադրանքը և դասացանկը: Օրինակ` բուժակների խումբն այս օրերի ընթացքում յուրացրել է առաջին բուժօգնության գիտելիքներ, ինչպես նաև տակտիկական գրոհի և նահանջի պրակտիկ դասընթացներ է անցել, որպեսզի կարողանանք վիրավորներին տարհանել: Յուրաքանչյուր դասակ ու ստորաբաժանում իրականացրել է իր դասընթացներն ու պրակտիկ մարզումները: Մեր գումարտակի կազմում ամեն խումբն ուներ իր առջև դրած խնդիրը, որը զորավարժության ընթացքում պետք է ցուցադրենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է նա:

Համոզված է, որ տարվա կտրվածքով պարտադիր պետք է զորահավաքներ կազմակերպել: «Մեր տարածաշրջանում խաղաղությունը խաբուսիկ է, ըստ էության, անընդհատ պատերազմի ռեժիմում ենք, հետևապես` նման մարզումները պետք է լինեն պարբերական, լավ կազմակերպված, ներառեն գործնական բաղադրիչը, որն իրենից ենթադրում է դաշտային մարզումներ, զորավարժություններ, տեսական հմտությունների ձեռքբերում, որը կարելի է իրականացնել տարվա ընթացքում ազատ գրաֆիկով, ասենք, երեկոյան ռեժիմով: Էլ չենք խոսում ֆիզիկական պատրաստության մասին, որը պարտադիր պայման է: Սպորտով զբաղվելը կարևոր է, դա զինվորական, զորահավաքային ֆորմատի մեջ բերելը մեր բնակչությանը կդարձնի մարտունակ, և ի վերջո, կներդնենք ազգ-բանակ համակարգը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Հետո սկսվեց բուն զորավարժությունը` կրակոցներ, պայթյուններ, պայմանական հակառակորդի ոչնչացում, վիրավորի տարհանում: Ի դեպ, շատերս վեր էինք թռչում կրակոցների ու պայթյունների ձայներից, թեկուզ գիտեինք, որ զորավարժություն է: Մտածեցի` իսկ ինչ են զգում մարդիկ, որոնք շարունակում են կրակի տակ ապրել: Ավարտից հետո սկսվեցին քննարկումները ներկա պաշտոնյաների ու կազմակերպիչների միջև: Հետագա համագործակցության մասին բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, լրագրողներին զորավարժությունների ընթացքի վերաբերյալ ևս մեկնաբանություն տրվեց, ընդ որում` զորահավաքի մասնակիցների վրանի տակ, քանի որ հորդառատ անձրևն ու որոտը թույլ չէին տալիս մեկ րոպե անգամ ավել մնալ բաց երկնքի տակ: ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ զորավարժությունը կարևոր հանգրվան էր բավականին երկար գործընթացի, որով զբաղվում է տեխնոհամայնքը, մասնավորաբար` ԱՏՁՄ-ն:

«Երկար ժամանակ է` ներդրված ենք տեխնոլոգիական զինատեսակների ստեղծման մեջ, սակայն հասկացանք, որ զինատեսակների կիրառությունն առանց համապատասխան զորատեսակների հնարավոր չէ: Այս մեծ նախաձեռնության` «Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի» նպատակը տեխնոռազմամարզական ստորաբաժանումներ ստեղծելն է»,-նշեց Չոբանյանը:

Ընդգծեց` զորահավաքին մասնակցում էին հիմնականում ինժեներներ, որոնց ձեռքով ու կիրառմամբ տարբեր զինատեսակների փորձարկումները շատ ավելի արդյունավետ կարող են լինել նաև բուն մշակումների տեսանկյունից: «Սա առաջին զորավարժային նախավարժանքն էր, առաջին քայլն էր սեպտեմբերին ՊՆ-ի հետ իրականացվելիք զորավարժություններին ընդառաջ: Մեր նպատակն է ստեղծել կանխատեսելի ռեզերվային համակարգ, յուրաքանչյուր տարի պլանավորել մեր աշխատակիցների վարժանքների ժամկետները, որպեսզի կազմակերպությունները համադրեն դրանք իրենց նախագծերի հետ: Այսօր տեխնոլորտում աշխատում է շուրջ 26 հազար մասնագետ, կարծում ենք` նրանք պոտենցիալ մասնակից են ակտիվ ռեզերվի: Մեր գործունեության մեծագույն նպատակն է առաջիկա հինգ տարվա ընթացքում ունենալ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ: Այսօր օգտագործել ենք բազմաթիվ տեխնոլոգիաներ` կապի համակարգեր, կոորդինատների ավտոմատ ստացում, անօդաչուներ, հետախուզական, հարվածային, անվտանգային համակարգեր: Օգտագործված տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների 100 տոկոսը եղել է հայկական արտադրության»,-եզրափակեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը:

Ինստիգեյթ ընկերության տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը զորավարժանքի ընթացքին հետևել էր շտաբից, գոհ էր ընդհանուր արդյունքից, նշեց` իհարկե, եղան թերություններ, որոնք պետք է շտկվեն: «Նախորդ սեպտեմբերից ԲՏԱ նախարարության հետ աշխատել ենք եռամսյա զորահավաքների մասով, ասել, որ դրանք մեր ոլորտի ներկայացուցիչների համար այնքան էլ հարմար չեն: Այնուհետև սկսվել են աշխատանքները հայեցակարգի վրա: Այսօր տեսանք տարածքային պաշտպանության առաջին գումարտակի պիլոտային ծրագիրը»,-եզրափակեց Պողոսյանը:

ՈՄԱ նախաձեռնության հիմնադիր Վովա Վարդանովը ընդգծեց` ՈՄԱ-ի ու ԱՏՁՄ-ի նախաձեռնությունը հասավ իր նպատակին, այն է` ցույց տալ, որ 7-8 օրվա մեջ հնարավոր է ձևավորել ռազմական կոլեկտիվի հիմքը, տալ այն գիտելիքները, որոնք մարտի ընթացքում քաղաքացին կկիրառի, կիրառվեցին նաև տեխնիկական միջոցներ, որոնք փորձադաշտ անցան հավաքների և ամփոփիչ զորախաղերի ժամանակ:

«Իմ գնահատմամբ` աշխատելու շատ տեղ ունենք, բացերը կլրացնենք, արդյունքում ամեն ինչ լավ կլինի: Ավանդական եռամսյա հավաքներն ունեն իրենց բացասական կողմերը. այս վայրի կապիտալիզմի պայմաններում մարդուն կտրում ես ընտանիքից, բանկային վարկերի տակ եղած մարդուն դարձնում սև ցուցակի անդամ և այլն: Իսկ տարվա մեջ մեկ անգամ 10-15 օր դաշտային պարապմունք, տարվա ընթացքում 5 անգամ եռօրյա տեսական պարապմունք և դաշտային «վիխոդներ» ունենալն ավելի արդյունավետ կլինի, քան եռամսյա հավաքը: Արդյունքում ոչ քաղաքացին կտուժի, ոչ էլ պաշտպանության համակարգը»,-եզրափակեց Վովա Վարդանովը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»