ԴԺՀ-ն կարող է մտնել Ռուսաստանի կազմ. Պուշիլին
ՄիջազգայինԴոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) կարող է մտնել Ռուսաստանի կազմ՝ որպես Դաշնության առանձին սուբյեկտ։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, հաղորդում է MK.ru-ն։
Ըստ ԴԺՀ-ի ղեկավարի՝ նման սուբյեկտն իր անվան մեջ կարող է պահել «հանրապետություն» բառը։ Պուշիլինը որպես օրինակ բերել է Թաթարստանի Հանրապետությունը։
Ավելի վաղ Պուշիլինը Ռուսաստանի լիակատար հաղթանակ էր կանխատեսել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին նա հայտարարել էր Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ հանդիպմանը։