Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Կապառո՞սն է ավելի համառ, թե՞ Նիկոլը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայտնի ասացվածքը մի փոքր փոխելով՝ պետք է արձանագրենք, որ հաջողությունների տերը բոլորն են, իսկ անհաջողությունների գլխավոր մեղավորը «շեֆն» է: Այդպես է թե՛ ֆուտբոլում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ այլ ոլորտներում:

Այդպես է, ու դրա համար պետք չէ նվնվալ կամ արդարանալ... Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախօրեին հերթական ծանր պարտությունը կրեց: Սակայն խնդիրը նույնիսկ պարտությունը չէ, դրանից մենք, մեղմ ասած, երբեք «ապահովագրված» չենք եղել, այլ բուն խաղը: Նախ՝ մտահոգիչ է ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը, և դա միայն մեկ խաղի մասին չէ: Երկրորդ՝ հավաքականն ակնհայտորեն վերածվել է «առաջին խաղակեսի» թիմի: Չենք վիճում, Կապառոսը լավ մարզիչ է, բայց գոնե Հայաստանի հավաքականում նա այլևս ոչ մի նոր բան չի առաջարկում, նրա մտահղացումներն արագ «որսում» են հակառակորդ թիմերի մարզիչները:

Նա բաց է թողել նաև թիմի «թելը», դա չափազանց ակնհայտ է երևում: Արդյունքում, պետք է ընդունենք, որ մեր բոլոր պարտությունները հիմնականում երկու պատճառ են ունեցել՝ հոգեբանական ու մարզչական: Ի դեպ, Կապառոսն էլ է ասում՝ եկեք գնահատենք առաջին խաղակեսը: Իսկ ինչո՞ւ միայն մեկ խաղի առաջին կեսը:

Եկեք Կապառոսին գնահատենք անցած տարվա գարնանային շրջանի երեք խաղով, երբ միանձնյա գլխավորում էինք մրցաշարային աղյուսակը: Հետո ի՞նչ, որ հետագայում ձախողվեցինք, որ խայտառակ հաշիվներով պարտություններ կրեցինք (այդ թվում՝ ընկերական խաղում): Կատակը՝ կատակ, բայց թվում էր՝ Կապառոսը պետք է հեռանա անցած տարվա 0:9 հաշվից հետո:

Չհեռացավ: Չհեռացավ նաև Ազգերի լիգայի երեք անընդմեջ պարտություններից հետո, որոնցից երկուսը՝ խոշոր հաշվով: Նա շարունակում է մեղավորներ փնտրել, հաճախ որպես մեղավոր «նշանակում» է բախտին, հայտարարում է , որ ինքը պայմանագիր հարգող է և այլն: Ծանոթ պատմություն է, չէ՞: Մեկն էլ կա՝ պատերազմում խայտառակ պարտությունից, հսկայական տարածքների կորստից հետո շարունակում է կառչած մնալ իր աթոռին՝ մեղավոր «նշանակելով» այլոց: Տեսնենք, թե այդ երկուսից որն ավելի համառ կգտնվի...

Հ.Գ.-Ի հավելում՝ կարճ անդրադարձ Շոտլանդիայի հետ խաղի հետ կապված ոմանց «արդարացումներին»: Այո, մրցավարը շատ վատն էր, խայտառակ թույլ, բայց այդ խաղում մենք ինքներս մեր «գլխին սարքեցինք»: Ինչ վերաբերում է շոտլանդացիների սադրանքներին, ապա դա էլ է ֆուտբոլի «ատրիբուտ»: Սադրանքի պետք չի ենթարկվել. սա նկատի ունենք նաև՝ խոսելով հոգեբանական գործոնի մասին: Կարող եք, դուք էլ սադրեք, ոչ թե մի քանի դեղին ու երկու կարմիր քարտ ստացեք «չեղած տեղից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել