Կիևը հայտնել է պատերազմից ի վեր ուկրաինական բանակի կորուստների թիվը
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը խոսել է հատուկ գործողության սկզբից ուկրաինական բանակի կորուստների մասին։ Այս մասին նա խոսել է «Այցելություն Դմիտրի Գորդոն» հաղորդաշարի եթերում, փոխանցում է Lenta.ru-ն:
Ըստ Արեստովիչի` ամբողջ ժամանակաշրջանում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 10 հազար զինվոր։ Եվս 30 հազար վիրավորվել է, հավելել է նա։
Նշենք, որ հունիսի 16-ին Ուկրաինայի իշխող կուսակցության «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ամեն օր կորցնում են «մինչև հազար սպանված և վիրավորված զինվորներ» Դոնբասում։ Ուկրաինական բանակի միջին օրական կորուստները, ըստ նրա, գնահատվում են 200-500 մարդ։