Մահացել է «Ձայնը» նախագծում Նարեկ Գևորգյանի հետ երգած վրացի երգիչը
Մշակույթ31 տարեկան հասակում մահացել է վրացի երգիչ, ռուսական «Ձայնը» շոուի մասնակից Լևան Կբիլաշվիլին։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը։
Մահվան պատճառը չի նշվում։ Կբիլաշվիլին ծնվել է 1991 թվականի հունիսի 12-ին Թբիլիսիում։ Արտիստը մասնակցել է Առաջին ալիքի «Ձայնը» նախագծի յոթերորդ եթերաշրջանին։ Նախագծում երաժիշտը դուետով հանդես է եկել հայազգի երգիչ Նարեկ Գևորգյանի հետ: