Գալկինը հանվել է Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակից
ՄշակույթՌուս արտիստ Մաքսիմ Գալկինը հանվել է Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի մշակույթի նախարարության կայքում հրապարակված է «մշակութային գործիչների ցուցակը, որոնց գործողությունները սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը»։ Անցյալ տարվա նոյեմբերի 3-ին այնտեղ մուտքագրված Գալկինի անունն այժմ անհետացել է։
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը 2015 թվականի օգոստոսին հրապարակել էր մշակույթի գործիչների «սև ցուցակը», այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, որոնք «վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը»։ Այս ցուցակում ընդգրկված արտիստներից էին Օլեգ Գազմանովը, Վալերիա Պերֆիլովան (բեմական անունը՝ Վալերիա), Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Յուլիա Չիչերինան։ Ցանկը պարբերաբար ընդլայնվում է։