Օլգա Բուզովան պատմել է, թե ինչ է անելու դաջվածքների հետ, որոնք նվիրված են իր նախկին սիրելիներին
LifestyleԵրգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան չի ցանկանում ամբողջությամբ ջնջել հիշողությունները նախկին ամուսնու՝ Դմիտրի Տարասովի եւ նախկին սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի մասին։ Երգչուհին խոստովանել է, որ չի ծրագրում հեռացնել դաջվածքները, որոնք նվիրել է նախկիններին։
«Իմ մարմնին առկա նկարներն իմ կյանքի մի մասն են։ Դա եղել է, ինչո՞ւ ես պետք է հեռացնեմ դրանք։ Դա հիշողություն է մեծ ու ուժեղ սիրո մասին, պարզապես հեռացած սիրո»,- գրել է Բուզովան եւ լուսանկար հրապարակել, որում երեւում է դաջվածքը։
Օլգա Բուզովան եւ Դավիթ Մանուկյանը դաստակին նմանատիպ դաջվածնքեր են արել հարաբերությունների ռոմանտիկ շրջանում։ Նախորդ տարվա սկզբին երգչուհին հայտնել է, որ բաժանվել է բլոգերից։ Բաժանումից հետո հեռուստահաղորդավարուհին բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ իրենց միջեւ ամեն բան այնքան էլ հարթ չի եղել։