Ադրբեջանը և Ռուսաստանը ծրագրում են մի շարք փաստաթղթեր ստորագրել
ՄիջազգայինԱդրբեջանը և Ռուսաստանը ծրագրում են ստորագրել մի շարք միջկառավարական փաստաթղթեր, որոնք ուղղված են տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել է կառավարությունում աղբյուրը։
Կողմերի միջև համաձայնություն կա Սամուր գետի վրայով ճանապարհային կամրջի շահագործման և պահպանման շուրջ միջկառավարական համաձայնագրի նախագծի համաձայնեցման գործընթացն ավարտելու անհրաժեշտության վերաբերյալ։
Բացի այդ, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարություններին ու ՌԴ տրանսպորտի նախարարությանը հանձնարարվել է կարճ ժամանակում պատրաստել և համաձայնեցնել տրանսպորտի և տարանցման ոլորտում փոխըմբռնման հուշագրի նախագիծը։