Վիեննան կրկին ճանաչվել է կյանքի համար աշխարհի ամենահարմար քաղաքը
ՄիջազգայինՎիեննան կրկին ճանաչվել է կյանքի համար աշխարհի ամենահարմար քաղաքը ՝ ըստ The Economis Intelligence Unit (EIU) ամենամյա վարկանիշի, որը հրապարակվել է հինգշաբթի՝ հունիսի 23-ին:
Վիեննան նախկինում գլխավորում էր այս ցուցակը 2018 եւ 2019 թվականներին։ Վիեննան գրավիչ են դարձնում կայուն պայմանները, լավ ենթակառուցվածքները եւ առողջապահական համակարգը, ինչպես նաեւ մշակութային եւ ժամանցի բազմաթիվ հնարավորություններ:
EIU վարկանիշի համաձայն՝ ամենահարմար քաղաքների շարքում երկրորդ տեղում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենն է, իսկ երրորդը՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքը։ Կիեւն այս տարի չի ընդգրկվել ցուցակում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։