Շտապօգնությունը կանչից հետո բրիգադ չի ուղարկել. աղբյուրը Շատունովի մահվան վերաբերյալ մանրամասներ է հայտնել
ՄշակույթՇտապօգնությունը չի արձագանքել երգիչ Յուրի Շատունովի կանչին. այսպիսով կորցվել է 40 րոպե։ Այս մասին Известия-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Այսօր հայտնի է դարձել, որ Շատունովը մահացել է 48 տարեկանում։ Ласковый май խմբի մենակատարի մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն էր։
Զրուցակցի խոսքով, եթե զանգից հետո կատարվող բոլոր գործողություններին համապատասխանեին կանոնակարգին, ապա Շատունովին կարելի էր փրկել 60 տոկոս հավանականությամբ։ Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, Շատունովի ընկերները հունիսի 22-ին, ժամը 23:27-ին զանգահարել են դիսպետչերին և ասել, որ «անձը սրտի հետ խնդիր ունի»։
Նրանց ասել են, որ մեքենա չկա, և, փաստորեն, մերժել են շտապօգնության մեքենա ուղարկելու խնդրանքը։ Շատունովի ընկերների կանչին պատասխանել է մի կին. էթիկայի նկատառումներից ելնելով՝ աղբյուրը նրա անունը չի նշել:
Նշվում է, որ դիսպետչերը ճշտող հարցեր չի տվել, ըստ որոնց՝ նա պետք է որոշեր իրավիճակի լրջությունը և անհրաժեշտության դեպքում ուղարկեր մոտակա բրիգադը։ Սակայն դիսպետչերը դա չի արել, և արդյունքում Շատունովն ու ընկերները ստիպված են եղել նրան հիվանդանոց տեղափոխել։
Ավելի վաղ Известия-ի տրամադրության տակ էր հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են արտիստի ընկերները մեքենայով նրան հիվանդանոց բերել։ Երաժիշտին բառացիորեն քարշ են տալիս, քանի որ Շատունովը հյուծված է ու չի կարողանում ինքնուրույն քայլել։