ԱՄՆ-ը կոմանդոսներ է տեղակայում Թուրքիայի սահմաններին
ՄիջազգայինԱՄՆ-ը ևս մեկ քայլ է կատարել՝ Սիրիայի հյուսիսում PKK/YPG քրդական խմբավորումների դեմ Թուրքիայի կողմից ավելի վաղ հայտարարված նոր ռազմական գործողության հետ կապված։ Արաբական աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող «Մաղավիր ալ-Թավրա» («Հեղափոխական կոմանդոս բանակ») խմբավորումը, որը հիմնված է Հորդանանի և Իրաքի հետ Սիրիայի սահմանի վրա, ուղարկվել է Արաբական Հանրապետության հյուսիս՝ քրդերին աջակցելու համար: Այս մասին հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։
Եթե «Սիրիական դեմոկրատական ուժերը», որոնք կազմված են PKK/YPG-ի զինյալներից, ստիպված լինեն հեռանալ տարածաշրջանից թուրքական ռազմական գործողությունների արդյունքում, ապա «կոմանդոս հեղափոխականները» կաջակցեն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերին։
«Մաղավիր ալ-Թավրա»-ն հիմնադրվել է 2016 թվականին և գտնվում է Սիրիայի արևելքում: Այս տարվա ապրիլին Կոնգրեսում քննարկումների ժամանակ այս խմբին աջակցելու ծախսերը ներառվել են ԱՄՆ բյուջեի նախագծի ծախսային հոդվածում։
Նախագծում նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ԴԱԻՇ-ի դեմ պայքարում է Սիրիայի հյուսիսում՝ «Սիրիական դեմոկրատական ուժերի» և «Հեղափոխական կոմանդոս բանակի» աջակցությամբ: