Բիլի Այլիշի մայրը հայտարարել է, որ շատ է խղճում դստերը
LifestyleԲիլի Այլիշը մեր ժամանակների ամենատղանդավոր երգչուհիներից մեկն է։ Նա 2020թ․․-ին դարձել է «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ վեց անվանակարգում առաջատար դառնալով։ Միայն թե, հաղթանակներն ու բազմալիլիոնանոց լսարանի կողմից սիրված լինելը նաեւ հակառակ կողմ ունեն։
The Guardian-ին տված հարցազրույցում Բիլիի մայրը պատմել է այն մասին, թե ինչի հետ է բախվում դուստրն ամեն օր։ «Կարիերայում այս հիասքանչ, անհավանական պահերն ուղեկցվում են նաեւ մեծ սթրեսով, ճնշումով, ծանր աշխատանքով ու հյուծվածությամբ»,- ասել է Մեգի Բերդը։
Նա խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ շատ է կարեկցում դստերը․ վերջինս մշտապես կապի մեջ է մտերիմների հետ։ «Նրա տարիքում ինձ համար դժվար կլիներ, եթե ընտանիքս մշտապես կողքիս լիներ։ Բայց մյուս կողմից այդ ամենի միջով անցնելն օգտակար է ու կարեւոր։ Մեր բախտը շատ է բերել։ Ֆինեասը (երգչուհու ավագ եղբայրը) եւ Բիլին մշտապես ծիծաղում են միասին։ Կարեւոր է ունենալ մարդու, որը ձեզ կօգնի այդ բառի բոլոր իմաստներով։ Հույս ունեմ՝ նա համաձայն է ինձ հետ»,- հայտարարել է աստղի մայրը։