Քիմ Քարդաշյանը բացատրել է, թե ինչու է վաղ առավոտյան արթնանում
LifestyleԱմերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը բացատրել է ամեն առավոտ վաղ արթնանալու պատճառները։ Այս թեմայով նա խոսել է People-ին տված հարցազրույցում։
41-ամյա հայտնին լրագրողներին պատմել է իր առօրյայի մասին։ Մոդելի խոսքով՝ ինքը արթնանում է ժամը 5:30-ին, որից հետո մարզվում է առավոտյան ժամը 6-ից 7-ը, որպեսզի հասցնի սպորտով զբաղվել մինչ երեխաների արթնանալը։ Հայտնի է, որ Քարդաշյանը մեծացնում է չորս երեխաներին՝ Նորթին, Սեյնթին, Չիկագոյին եւ Փսալմին։
People-ի զրուցակիցը խոստովանել է, որ երեխաներին ինքնուրույն է դպրոց տանում. «Այդ դեպքում ես բավականին ժամանակ ունեմ ինձ համար: Ես լսում եմ իմ սիրելի երաժշտությունը, և դա ինձ շատ է օգնում օրվան պատրաստվելու համար»,- պարզաբանել է Քիմը և հավելեց, որ ցերեկը մենակության ժամանակ չի ունենում։ «Բայց քաոսը նաև գեղեցկություն է», - եզրափակել է նա: