Հիմնանորոգվում է Արզնի-Նոր Գեղի-Լուսակերտ 10կմ-ոց ճանապարհը
ՀասարակությունԱմեն տարի 500 կիլոմետր նորոգված ճանապարհ՝ կառավարության քաղաքականությունն է։ Այս տարին բացառություն չէ. աշխատանքների համար բյուջեից հատկացվել է ավելի քան 47 միլիարդ դրամ:
Արզնի-Նոր Գեղի-Լուսակերտ 10կմ-ոց ճանապարհը հիմնանորոգվում է սառը վերամշակման տեխնոլոգիայով, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Տարիներ շարունակ չվերանորոգված ճանապարհը նոր տեխնոլոգիայով վերանորոգելու համար չնայած շատ ռեսուրս ու ժամանակ է ծախսվում, բայց այն ավելի երկարակյաց կլինի։