Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան

«Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Էդգարը ծնվել է Երևանում, իր կյանքի 18 տարին ապրել Նորագավիթում՝ մայրիկի հետ: Մայրիկը՝ տիկին Շուշանիկը, միայնակ է մեծացրել որդուն, ճանապարհել մանկապարտեզ, հետո դպրոց, կյանքի մի փուլում արդեն արհեստ սովորելու ցանկություն է հայտնել Էդգարը: Արդեն որոշակի հմտություններ ուներ, գլուխ էր հանում մեքենաներից, բայց բանակ զորակոչվելու ժամանակը եկավ: Շուշանիկի պատմելով՝ որդին աշխույժ էր, հետաքրքրասեր, սիրում էր սպորտը: Չնայած տան միակ երեխան էր, մայրիկն ամեն ինչ անում էր, որ եսասեր չմեծանա, ընկերասեր լինի:

«Սիրում էր հայրենիքը, բարկանում էր, երբ թշնամին հայտարարում էր, որ Արցախն իրենն է, ոգևորվում էր, երբ մարզիկները հաղթում էին, և հայկական դրոշն էր բարձրանում: Հետաքրքրություն ուներ զենքի նկատմամբ: Երբ իններորդ դասարանն ավարտեց, որոշեց արհեստ սովորել: Ասում էր՝ գնամ բանակ, գամ, մեր բակում ավտովերանորոգման կետ կբացեմ, կաշխատեմ: Միտք ունեի նրան Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան ուղարկել՝ սովորելու: Բայց մտածեցի՝ միակ որդիս է, իսկ զինվորականի գործը ծանր է, ուսման ընթացքը՝ բարդ, դրա համար էլ այդ միտքը մի տեսակ երկրորդ պլան գնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շուշանիկը:

Իր իսկ խոսքով, հաշմանդամություն է ունեցել, նպաստ ստացել, բայց տղայի բանակ զորակոչվելուց առաջ, չգիտես ինչու, այդ նպաստը «կտրել» են, կարգն այդպես էլ չեն վերականգնել: «Երբ Էդգարը բուժզննում անցավ, պարզվեց, որ ողնաշարի խնդիր ունի: Պարզվեց նաև, որ ոտքերից մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: 2020 թ.-ի հուլիսի 6-ին «պավեստկան» եկել էր, պատռեցի, զինկոմիսարիատից նոր փորձաքննություն պահանջեցի: Հաջորդը եկել էր նույն ամսի 18-ին, բայց Էդգարն ինձ չէր ասել: Մի քանի օր հետո նոր իմացա, էլ ոչինչ անել չէի կարող»,-պատմում է Էդգարի մայրիկը: Ստացվում է, որ տղայի ու այս դեպքում նաև մայրիկի առողջական խնդիրները հաշվի չեն առել, և հուլիսի 24-ին Էդգարին զորակոչել են բանակ: Ի դեպ, մայրիկի խոսքերով, երբ որդին ցանկացել էր մեքենա վարել, ասել էին, որ ոտքերի հետ խնդիր ունի, չի կարող, բայց բանակ տանելուց նույն խնդիրը հաշվի չէին առել:

«Դիմել էի պաշտպանության նախարարությանը, խնդրել, որ հնարավորինս մոտ ծառայի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, գոնե կարողանամ իր մոտ այցի գնալ: Ինձ ասացին, որ բոլորի դեպքում գործում է վիճակահանության տարբերակը: Երբ իմացա, որ Մարտունի է գնում, ինձ թվաց՝ Գեղարքունիք են տանում, ասացի՝ լավ, կգնամ-կգամ: Հետո հասկացա, որ Արցախի Մարտունին է: Համակերպվեցի»,-ասում է տիկին Շուշանիկը:

Այցելել որդուն չի հասցրել, ներկա չի եղել նաև զինվորական երդման արարողությանը, քանի որ համավարակի շրջանն էր, այցելություններն արգելված էին: Խոսում էին հեռախոսով, որդու առաջին տպավորությունները ծառայությունից շատ լավն էին: «Մի օր խոսում էինք, անընդհատ «վախ» էր ասում, ի՞նչ իմանայի, որ զուգարանից դուրս գալիս առաստաղից պատի ծեփն է ընկել գլխին, վնասվել է: Սրա մասին շատ հետո եմ իմացել իր ծառայակից ընկերներից: Զարմանում եմ, թե ինչպե՞ս են իրեն այդ վիճակում դիրքեր բարձրացրել»,-հավելում է տիկին Շուշանիկը: Որդին մոր մասին շատ էր անհանգստանում, միշտ ասում էր՝ «իմ մասին մի մտածի, լավ եմ, դու քեզ լավ նայի, դեղերդ ժամանակին խմի»:

«Չեմ էլ հիշում արդեն՝ սեպտեմբերի 28-ն էր, թե որ օրը, բայց պատերազմն արդեն սկսվել էր, խոսեցինք, հարցեր տվեցի, ասաց՝ լավ, մամա, շատ ես հարցեր տալիս, հետո էլի կզանգեմ, կապը լավը չի: Վերջին զրույցի ժամանակ բոլորից հարց ու փորձ արեց, հետո էլ ասաց՝ բարին ձեզ հետ, Աստված մեզ հետ: Իսկ հոկտեմբերի 3-ին լուրը ստացա»,-ձայնը խզվում է, միանգամից փոխվում, կարիք չկա անգամ հարցնելու, թե ինչ լուրի մասին է խոսքը: Զրույցի ամենածանր պահն է սկսվում. «Ինձ ասացին, որ երեխես վիրավոր է: Հետո արդեն շատ բան չեմ էլ հիշում, թե ոնց և ուր եմ հասել: Ընկերներից եմ իմացել իր զոհվելու հանգամանքները: Անօդաչուն հարվածել է, բեկորը վզի մոտի զարկերակին է դիպել, այդ վիճակում քայլել է, մի կերպ հասել խրամատին, բայց միանգամից օգնող չի եղել: Մինչև տղաները հասել են, օգնել… Ընկերներն ասում են՝ ուղղաթիռի մեջ արդեն մահացած է եղել, հիվանդանոց չեն էլ հասցրել»:

Ձայնը դողում է, իմ ասելիքը՝ սպառվում: Ի՞նչ հարցնեմ: Էդգարի ընկերներից ոմանք տիկին Շուշանիկի հետ կապ են պահպանում, մեկն Արցախից է, երկուսն՝ Արթիկից: Էդգարի 20-ամյակին էլ լույս է տեսել Լիլիթ Մովսիսյանի հեղինակած «Մոր զրույցը» գիրքը: Որդու գրպանում մնացած արյունոտ աղոթարանն ու գրիչն են որպես հուշ վերադարձրել, երդման արարողության նկարները տղան չի հասցրել ուղարկել, մայրիկն ասում է՝ գոնե մի հուշ էլ կունենար, չէ՞ որ հիմա միայն այդ հուշերով է ապրում: «Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով, շնորհակալագրեր ու պատվոգրեր ունի, բայց ի՞նչ անեմ դրանք: Երեխուս փոխարեն այդ մեդալն եմ ստացել: Հիմա ինձ խաբելով ապրում եմ, որքան էլ ուզում եմ հավատամ, որ ինքը երկնքում լավ է, որքան էլ ցանկանում եմ պինդ մնալ, որ իր հոգին այնտեղ խաղաղ լինի, Եռաբլուրում խոսք եմ տալիս, որ ուժեղ եմ լինելու, չեմ դիմանում, տառապանքս սահման չունի: Էս մի երեխեն ունեի, սփոփանք չեմ գտնում, երազում էի իրեն ամուսնացնել, թոռ ունենալ, իսկ հիմա՞... Հիմա աչքիս ոչինչ չի երևում, անգամ տնից դուրս գալ չեմ ուզում, միակ տեղն ինձ համար Եռաբլուրն է»,-եզրափակում է Էդգարի մայրիկը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին