G7-ը 4.5 միլիարդ դոլար կհատկացնի խոցելի երկրներին սովից պաշտպանելու համար
Տնտեսություն«Մեծ յոթնյակի» երկրները պարտավորվում են լրացուցիչ 4.5 միլիարդ դոլար հատկացնել՝ առավել խոցելի շերտերին սովից եւ թերսնումից պաշտպանելու համար, ասվում է «յոթնյակի» առաջնորդների հայտարարության մեջ:
«Մենք պարտավորվում ենք լրացուցիչ 4.5 միլիարդ դոլար հատկացնել՝ առավել խոցելի շերտերին սովից եւ թերսնումից պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Այդպես, միջոցների ընդհանուր գումարը, որը G7-ը կհատկացնի այս տարի համաշխարհային պարենային անվտանգության ապահովման նպատակով, գերազանցում է 14 միլիարդ դոլարը, նշվում է փաստաթղթում։
«Մենք կպայքարենք ցանկացած սպեկուլյատիվ վարքագծի դեմ, որը վտանգում է պարենային անվտանգությունը կամ սննդի հասանելիությունը խոցելի երկրների կամ բնակչության համար»,- նշել են G7-ի առաջնորդները։