Սիրիան ծրագրում է ճանաչել «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի անկախությունը
ՄիջազգայինՍիրիայում ցանկանում են ճանաչել այսպես կոչված` «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի անկախությունը, հայտնում է SANA-ն՝ երկրի արտաքին գործերի նախարարությանը հղումով։
«Մարմնավորելով բոլոր ոլորտներում հարաբերությունները բարելավելու ընդհանուր կամքն ու ցանկությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունը որոշել է ճանաչել ինչպես «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության», այնպես էլ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
Հարկ է նշել, որ միակ երկիրը, որն այս պահին ճանաչել է «Դոնբասի հանրապետությունները», Ռուսաստանն է։