«Սիրել, հիշել ու փայլել միայն մեկի համար»․ Նազենի Հովհաննիսյանը` շքեղ կերպարում
LifestyleԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան շքեղ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրերում Նազենին կրում է բաց երանգի, ուսերը բաց, երկարափեշ զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հայուհու կերպարն ամբողջական են դարձնում ականջօղերը։ «Սիրել, հիշել ու փայլել միայն մեկի համար», - գրել է Նազենին։