Մահացել է NORSOYAN֊ի հիմնադիր Լյուդմիլա Նորսոյանը
ՄշակույթՄահացել է դիզայներ, NORSOYAN ապրանքանիշի և Fashion Factory School կրթական հարթակի հիմնադիր Լյուդմիլա Նորսոյանը։ Այս մասին հայտնում է Fashion Factory Telegram ալիքը։
«Այս գիշեր կյանքից հեռացել է Fashion Factory դպրոցի հիմնադիր Լյուդմիլա Նորսոյանը։ Հինգ տարի Լյուդմիլան պայքարում էր քաղցկեղի դեմ»,-հայտնում է տելեգրամյան ալիքը:
Դիզայներ և նորաձևության տեսաբան Լյուդմիլա Նորսոյանն այս ոլորտում աշխատում է 1987 թվականից։ 20 սեզոնների ընթացքում նա ցուցադրել է իր ապրանքանիշի հավաքածուները Mercedes-Benz Fashion Week Russia-ում։ Նա երիտասարդ դիզայներների համար կրթական հարթակ է հիմնել 2013 թվականին։
«Նա միշտ հավատում էր, որ պետք է գնալ նպատակի հետևից, հասնել երազանքին: «Պայքարեք և փնտրեք, գտեք և մի հանձնվեք» - Լյուդմիլան սիրում էր մեջբերել Ալֆրեդ Թենիսոնի այս տողերը։ Նա հավատում էր ռուսական նորաձևության ինդուստրիայի ապագային»,- ասվում է Fashion Factory տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ: