Իլոն Մասկը հրաժարվել է գնել Twitter֊ը
ՄշակույթՄիլիարդատեր Իլոն Մասկը որոշել է խզել Twitter սոցիալական ցանցը ձեռք բերելու պայմանագիրը: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով Մասկի փաստաբանի նամակը, որն ուղարկվել է Twitter-ի գլխավոր իրավաբանին։
ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի փաստաթղթերին ուղղված նամակում Skadden Arps-ի փաստաբան Մայք Ռինգլերը նշել է, որ «Twitter-ը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները»:
Փաստաբանի խոսքով՝ Twitter-ը Մասկին չի տրամադրել իր հարցադրած ողջ տեղեկատվությունը։ Մասկն ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է իմանալ սոցցանցի կեղծ օգտահաշիվների քանակը՝ նախքան գործարքը կնքելը: