«Թուրքիան Սիրիայում և Իրաքում 2 հազար քուրդ զինյալ է ոչնչացրել». Աքար
ՄիջազգայինԹուրքիան տարեսկզբից Քրդստանի աշխատավորական կուսակցության գրեթե 2 հազար զինյալ է ոչնչացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում անցկացրած գործողությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Տարեսկզբից Սիրիայի և Իրաքի հյուսիսում չեզոքացվել է 1999 զինյալ, որոնցից 277-ը՝ Հյուսիսային Իրաքում։ Մենք կշարունակենք գործողությունները մինչև նրանց լիակատար ոչնչացումը»,- ընդգծել է Աքարը:
Նրա խոսքով՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա սիրիական ճյուղի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի զինյալների ակտիվությունն աճում է Մանբիջի և Թել Ռիֆաաթի շրջաններում: